Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի չինական Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԳ) գագաթնաժողովին։ Մոսկվան ակնկալում է Ռուսաստանի առաջնորդի հերթական զրույցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
«Անհամբեր սպասում ենք պարոն Սի Ծինփինի հետ հերթական զրույցին»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանը։
Ըստ ռուսաստանցի նախարարի՝ երկու երկրների առաջնորդները կանոնավոր կապեր են պահպանում և վերահսկում են երկկողմ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության զարգացումը։ Այս տարի Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են երկու անգամ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում Չինաստան և Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



