Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը
INTERNATIONAL NEWSՏիրանայում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ պահանջելով նրա հրաժարականը մինչև հոկտեմբերի 15-ի 15:00-ն [Երևանի ժամանակով]:
Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են հոկտեմբերի 13-ին Ալբանիայի կրթության նախարարության դիմաց ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ և շարունակվել են հոկտեմբերի 14-ին:
Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են ներխուժել վարչապետի նստավայր: Ոստիկանության կողմից հետ մղվելուց հետո նրանք խմբերի են բաժանվել և սկսել են վանդալիզմի ենթարկել Տիրանայի կենտրոնում կառավարական շենքերը: Վնասվել են խորհրդարանը, արդարադատության նախարարությունը, պետական արխիվը և մի քանի այլ հաստատություններ: Ալբանիայի առաջատար ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախագահ Սալի Բերիշան հայտարարել է բողոքի ակցիաներին իր աջակցության մասին :
Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 70 մարդ, իսկ բախումների ժամանակ վիրավորվել է 51 ոստիկան։
Տիրանայում ավելի քան 130 օր անընդմեջ տեղի են ունենում կառավարության դեմ ցույցեր՝ երկրի Ադրիատիկ ափին Վյոսա-Նարտա արգելոցում կառավարության կողմից առաջարկվող հանգստավայրի զարգացման պատճառով։ Ցուցարարները պահանջում են չեղյալ համարել պահպանվող բնական տարածքների մասին օրենքում կատարված փոփոխությունները։



