Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել
SOCIETYՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին այցելել են Վանաձոր քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդու՝ Լոռվա փողոցում գտնվող բնակության հասցե։
Տեսնելով ոստիկաններին՝ տանտերը դրսևորել է տարօրինակ վարքագիծ և փորձել է դիմել փախուստի, ինչը ոստիկանների կողմից կանխվել է։ Տնակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են փամփուշտներ և թափանցիկ տարայի մեջ լցված կանեփանման զանգված:
Բացատրական աշխատանքի արդյունքում 52-ամյա տղամարդը հայտնել է, որ տարայի մեջ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով տարաներ՝ ընդհանուր 491 գրամ քաշով, «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացան, 12 մմ տրամաչափի փամփուշտներ և կանեփի բույսեր։
Կատարվում է նախաքննություն։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



