ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգի Սուրգուտի շրջանում արդյունաբերական օբյեկտներից մեկն այրվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Սա ԽՄԻՕ տարածաշրջանում ԱԹՍ-ների կողմից իրականացված առաջին հայտնի հարձակումն է։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ռուսլան Կուխարուկը։
Ձեռնարկությունը Ռուսաստանի Դաշնության պետական «Գազպրոմ» ընկերության վերահսկողության ներքո է գործում ու տեղակայված է ուկրաինական սահմանից մոտավորապես 2450 կիլոմետր հեռավորության վրա (ուղիղ գծով)։
Այս գործարանը Ռուսաստանում նավթի և գազային կոնդենսատի խառնուրդների վերամշակման խոշորագույն օբյեկտմն է։ Այն արտադրում է դիզելային վառելիք, պրոպան, բենզին և ավիացիոն կերոսին, իսկ վերամշակման տարեկան հզորությունը գերազանցում է 10 միլիոն տոննան։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



