Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան
BLOGԻմ սիրելի՛ գյումրեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։
Գյումրին իրավամբ հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև վարպետներ, օլիմպիական չեմպիոններից մինչև գիտնականներ:
Պատահական չէ, որ Գյումրու դարբնության դարավոր ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում է։ Բայց դարբնությունն այստեղ միայն արհեստ չէ։ Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր։
Երկրաշարժից խոնարհված, բայց կրկին վեր խոյացած Սուրբ Ամենափրկիչը գյումրեցիների աննկուն հավատքի ու ոգու խորհրդանիշն է։
Այդ ոգով էլ Գյումրին ապացուցել է, որ կարող է հաղթահարել ամենածանր փորձություններն ու բնական աղետները, և վստահ եմ՝ նույն հաստատակամությամբ կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։
Բայց Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու։ Դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի։ Դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ բնակարանային խնդիրների լուծում, որակյալ համայնքային ծառայություններ, տեղական բիզնեսի զարգացման և տաղանդների բացահայտման հնարավորություններ, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան կառուցեն մեր սիրելի Գյումրիում։
Եվ ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։
Շե՛ն ու հզո՛ր մնա, մեր հայրաքաղաք։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



