Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործում
BLOGԵրրորդ տարին անցկացվող #MiningArmeniaForum2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը:
Մասնակիցներ` • Անի Պապյան, միջազգային և հատուկ նախագծերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, Ամերիաբանկ • Պիպա Հովարդ, բնապահպանական ռազմավարության գլխավոր մասնագետ, NatureMetrics • Հովհաննես Մարտիրոսյան, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար • Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն:
Քննարկման թեման` ESG չափանիշների աճող դերը ֆինանսավորման և ներդրումային որոշումների կայացման գործընթացում, ներդրողների համար առավել կարևոր կայունության ցուցանիշներ, բնապահպանական և կայուն զարգացման տվյալների հավաստիություն:
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



