Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգում
VIDEOԵրրորդ տարին անցկացվող Mining Armenia Forum 2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել` ESG չափանիշների աճող դերին ֆինանսավորման և ներդրումային որոշումների կայացման գործընթացում վարկատուների ու ներդրողների համար առավել կարևոր կայունության ցուցանիշներին բնապահպանական և կայուն զարգացման տվյալների հավաստիության, թափանցիկության, անկախ հավաստիացման և արդյունավետ կառավարման հարցերին։
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



