Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ և 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ֆլորիան Ֆիլիպոն Ֆրանսիայի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրել է անձամբ Էմանուել Մակրոնի վրա։
Քաղաքական գործիչը գործող նախագահին կոչ է արել հրաժարական տալ՝ ընդգծելով, որ հենց նրա կառավարությունն է տասնամյակներ շարունակ թույլատրել զանգվածային ներգաղթը՝ ընդունելով մարդկանց, որոնք, նրա պնդմամբ, չեն կարողանում ինտեգրվել և որոնց «սովորեցրել են ատել Ֆրանսիան»։
Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ ցույցերի ընթացքում ցուցարարները բարձրացրել են նաև հեղափոխության կոչերով պաստառներ և վանկարկել՝ «Մակրո՛ն, հրաժարական տուր»։
Այս պահին Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 850-ը։ Եվս 160 մարդ ձերբակալվել է Լիոնում, 69-ը՝ Լիլում, 17-ը՝ Լիմոժում։



