Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
INTERNATIONAL NEWSՖրանսիական «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեն պահանջել է ներքին գործերի նախարար Լորան Նյունեսի հրաժարականը՝ շաբաթ օրը տեղի ունեցած համազգային բողոքների ընթացքում իրավապահ մարմինների գործողություններն անվանելով «լիակատար ձախողում», հայտնում է France 24-ը։
Տոնդելիեի համոզմամբ,նախարարը չի կարողացել նախապես ապահովել մարդկանց և գույքի պաշտպանության համար բավարար անվտանգության միջոցներ և ակնհայտորեն թերագնահատել է տեղի ունեցողի մասշտաբը։
Նա նաև մեղադրել է Ֆրանսիայի ՆԳ նախարարին այն բանում, որ ամբողջական քաղաքներ «թողնվել են ջարդարարների քմահաճույքին», մինչդեռ ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



