Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը
SPORTՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:
Մրցաշարերը անցկացվում են հոկտեմբերի 17-23-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։
Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։
Մարտիրոսյանը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։
Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



