Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
SOCIETYՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հերթական դեպքերն են բացահայտել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 52-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանձնատանը կից հողամասում աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից պատրաստել է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 30,44 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով տարաներ, իսկ հողամասում՝ կանեփի բույսեր։
Կատարվում է նախաքննություն։
Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերդ քաղաքի 31-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Համայնքային ոստիկանները նրան Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



