Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո
INTERNATIONAL NEWSԱմերիկյան զինվորականները Կիևին օդային հարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հնարավոր է՝ դա ներքին խնդի՞ր էր տեղեկատվությունն ընդունելու, այն համակարգելու և արձագանքելու նրանց կարողության առումով։ Դա հնարավոր է, մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Ինչպես հասկանում ենք, հոկտեմբերի 13-ին և 18-ին տեղի է ունեցել տեխնիկական խնդիր, դա ԱՄՆ-ի՝ հարվածի մասին վաղ նախազգուշացում չտրամադրելու որոշման արդյունքը չէր։ Մենք նրանց տրամադրում ենք նույն նախազգուշացումները, որոնք տրամադրել ենք միշտ»,- Հնդկաստան կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը տեղյակ է ուկրաինական կառավարության հետ կապված անձանց մեղադրանքներին, թե իբր երկրում մարդիկ են զոհվում, որովհետև ԱՄՆ-ը տեղեկատվություն չի տրամադրում օդային սպառնալիքի մասին։
«Դա սկանդալային է, դա վրդովեցուցիչ է, դա պարզապես ճշմարտություն չէ»,- հայտարարել է Ռուբիոն։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի մամուլի ծառայության պետ Յուրի Իգնատը հայտարարել էր, որ Ուկրաինան տվյալներ չի ստացել հոկտեմբերի 18-ին ժամը 23:00-ին բալիստիկ հրթիռների արձակման առաջին ալիքի մասին։ Նրա խոսքով՝ հաջորդող արձակումների մասին Կիևին տվյալներ տրամադրվել են։ Մինչ այդ նա հայտնել էր, որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել հոկտեմբերի 14-ին։



