Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
SPORTՀայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրել է նաև գրոսմայստերի իր երկրորդ նորման։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
4
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



