Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող
SPORTԳրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված Atyrau Open-2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Էմին Օհանյանը ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը:
Միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը:
13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր երկրորդ գրոսմայստերական նորման։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
4
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



