Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ
POLITICSՀույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես նաև հույս ունեմ, որ Դուք կդիտարկեք Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, որոնց շրջանակներում մենք կարող էինք քննարկել կարգավորմանն հասնելու հետագա քայլերը: Դրանք կարող էին լինել մասնագետների տեխնիկական խմբերի ներկայացուցիչները, որոնք մանրամասնորեն կքննարկեին այդ հարցերը», - ասել է նա:
«Նույնիսկ եթե այսօր մենք հնարավորություն չունենանք հասնելու որևէ վերջնական պատասխանի և որոշման այս հարցի շուրջ, ես կարծում եմ, որ լավ կլիներ դա քննարկել, որպեսզի Դուք դիտարկեք նման առաջարկը: Կարծում եմ, որ մենք բոլորս և աշխարհը պատրաստ ենք դրան», - հավելել է ԱՄՆ բանագնացը:



