Ամասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
SOCIETYՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բյուրակն գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։
Ստուգման նպատակով հոկտեմբերի 16-ին հիշյալ տարածք մեկնած համայնքային ոստիկաններն արձանագրել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, իրեն հատկացված սահմաններից դուրս՝ 800 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության տարածքում իրականացնում է ապօրինի հանքարդյունահանում։ Տարածքը, որտեղ աշխատում էին թրթուրավոր էքսկավատոր ու բազալտի սալեր կտրող հաստոցը և բազալտի խճաքար բարձած բեռնատարը վերցվել է պահպանության։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



