ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
INTERNATIONAL NEWSԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին։
«Իրանի ՌԾՈւ կործանիչները, հետևելով և հետապնդելով չորս նավի, որոնք նախկինում ընթացել էին ապօրինի երթուղով, հայտնաբերել են դրանք Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթային բեռների վերաբեռնման պահին, որտեղ դրանք բոլորը միաժամանակ խոցվել են», - ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։
Զինվորականների խոսքով՝ նավերում հրդեհ է բռնկվել, անձնակազմերի վիճակի մասին չի հաղորդվում։
Իրանցի զինվորականները հայտնել են նաև անցյալ գիշեր Հորմուզի նեղուցում երեք նավի՝ ականների հետ բախման մասին։
«Ագրեսոր ԱՄՆ-ի բանակը պետք է հասկանա, որ եթե ջրային երթուղիներով ապօրինի անցման միտումը պահպանվի, ապա դիմակայության մասշտաբները կտարածվեն տարածաշրջանում ագրեսորների բազաների վրա»,- նախազգուշացրել է ԻՀՊԿ-ն։



