Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին և «Մոսադ» հետախուզական ծառայությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Իրանի ներկայիս իշխանություններին տապալելու ուղղությամբ։
Այս մասին նա հարցազրույց է տվել Arutz Sheva–Israel National News լրատվամիջոցին։
Նրա պնդմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ղեկավարությանը հասցված հարվածները թուլացրել են Թեհրանին, սակայն սպառնալիքը ամբողջությամբ չի վերացել։ Ըստ Նեթանյահուի՝ քանի դեռ Իրանի ներկայիս իշխանությունները շարունակում են ղեկավարել երկիրը, կփորձի վերականգնել իր ռազմական հնարավորությունները։
«Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Ըստ Նեթանյահուի, չի բացառվում և իրատեսական են նոր ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում։
Միաժամանակ նա հերքել է Financial Times-ի հրապարակումը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխել է Իսրայելի՝ Իրանի դեմ նախապատրաստվող հարձակումը։
Պարբերականը հոկտեմբերի 21-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը նախատեսել էր հոկտեմբերի 10-ի հանգստյան օրերին Իրանի դեմ մի քանի օր տևողությամբ ռազմական գործողություն իրականացնել։
Սակայն, ըստ հրապարակման, Թրամփը դեմ է արտահայտվել ռազմական գործողությունների վերսկսմանը՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախատեսված միջանկյալ ընտրություններից առաջ։



