Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում
SOCIETYՎայք քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման ենթակառուցվածքների լայնածավալ վերակառուցման աշխատանքներ։ Մ-2 միջպետական ճանապարհի՝ քաղաքով անցնող հատվածում փոխարինվում է դեռևս 1970-ականներին կառուցված և պարբերաբար վթարվող մայրուղային ջրատարը։
Ծրագրի շրջանակում վերակառուցվում է շուրջ 2300 մետր երկարությամբ ջրատար, որի թողունակությունը կհասնի մինչև 150 լիտր/վայրկյանի։ Զուգահեռաբար կառուցվում է նաև շուրջ 1.5 կմ երկարությամբ ջրամատակարարման նոր ցանց՝ 13 բազմաբնակարան շենքերի և առանձնատների թաղամասերի համար։
Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ջրակորուստները նվազեցնել շուրջ 10 լիտր/վայրկյանով, կրճատել վթարների հավանականությունը և բարձրացնել քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման հուսալիությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



