Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել
INTERNATIONAL NEWSԻրանը Մերձավոր Արևելքի երկրներին նախազգուշացում է փոխանցել՝ կոչ անելով հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքիին։
«Տարածաշրջանի երկրներին նախազգուշացում է փոխանցվել՝ հրաժարվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցություն ցուցաբերելուց։ 40-օրյա պատերազմի ընթացքում մենք հարվածներ ենք հասցրել այն երկրների տարածքներում գտնվող բազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- հայտարարել է Մալեքին։
Նրա խոսքով՝ ռազմական էսկալացիայի դեպքում Իրանի գործողությունները կարող են չսահմանափակվել միայն կոնկրետ ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներով։
Իրանցի խորհրդարանականը հավելել է, որ Թեհրանը ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերող երկրներին կդիտարկի որպես թշնամական կողմ։
Past.am-ը կհետևի Մերձավոր Արևելքում զարգացումներին և դրանց վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին։



