Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
INTERNATIONAL NEWSԱբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով, սակայն չի կարելի բացառել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը անվտանգության հարցերով ապագա քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչինչ չի կարելի բացառել, բայց այս բանակցությունները, որոնք մենք քննարկում ենք Աբու Դաբիում, որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին, կլինեն եռակողմ ձևաչափով», – ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ՝ հաշվի առնելով եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քննարկելու ծրագրերը։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



