Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


Թրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն

INTERNATIONAL NEWS

Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում նրա փեսան և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն մուտք է ունեցել բանկային հաշվին, ուր փող էին փոխանցում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը և ԱՄԷ-ի ղեկավար Մուհամմադ իբն Զայիդը: Այս մասին Քուշներին նվիրված իր գրքում գրում է լրագրող Մեթյու Քոուլը: Ինքը՝ Քուշները, մեղադրանքներն անվանել է «խելահեղ»: 

 

Գաղտնի հիմնադրամի մասին պատմությունը, ուր նյութական միջոցներ էին փոխանցում ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները, և որին մուտք ուներ Քուշները, Մեթյու Քոուլը մանրամասն Նկարագրել է իր «Արքայազններն ու գողերը. Ջարեդ Քուշների և Մուհամմադ իբն Զայիդի գաղտնի դավադրությունը Մերձավոր Արևելքի վերակառուցման շուրջ» գրքում: Վանիթի Ֆեյր պարբերականում գլխի հրապարակումից հետո Ջարեդ Քուշները հետաքննությունն անվանել է «վրդովեցուցիչ հորինվածք», ինչպես նաև «երևակայությունների, գեղարվեստական հորինվածքի և կողմնակալ քարոզչության խառնուրդ»:

 

Հետաքննության համաձայն՝ 2017 թվականի վերջին Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը (MIVD) հասանելիություն է ստացել Քուշների հեռախոսի տվյալներին՝ ռուսական ռազմական հետախուզության հետ կապ ունեցող հաքերի միջոցով։ 

 

Ըստ հրապարակման՝ այդ կերպ նրանք նկատել են, որ Քուշները, որն այդ ժամանակ նաև զբաղեցնում էր նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը, մուտք է գործել Արաբական Միացյալ Էմիրությունների բանկային հաշիվ, որտեղ պահվել են Ադրբեջանում գործող բանկից փոխանցված հարյուր միլիոնավոր դոլարներ։

Նաև պնդվում է, որ ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը առնվազն 2 միլիարդ դոլար են մուտքագրել երկու բանկային հաշիվներ, որոնց հասանելիություն ուներ Քուշները։ Այդ հաշիվները գտնվել են ԱՄԷ-ում և Իսրայելում։ 

 

Ըստ հրապարակման՝ հաշիվներում եղած միջոցները նախատեսված էին Քուշների արտաքին քաղաքական նպատակներին աջակցելու և անձնական շահն ապահովելու համար։ Այս տեղեկությունները լուրջ հարցեր են առաջացնում նրա կողմից ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները չբացահայտելու ենթադրյալ փաստի և հնարավոր իրավախախտումների վերաբերյալ, եթե Քուշները միջոցների դիմաց խոստումներ է տվել օտարերկրյա կառավարություններին։ «Ջարեդը Մոհամմեդ բին Զայեդին խոստացել էր, որ եթե նա մասնակցություն ունենա հիմնադրամում, ապա Թրամփի հետ առաջ կտանի իրենց օրակարգը։ Նա ցանկանում էր հարաբերությունների կարգավորում Իսրայելի հետ, որպեսզի բիզնեսը կարողանար զարգանալ»,- Քոուլի հետ զրույցում պնդել է անանուն աղբյուրը, որը, ըստ տեղեկությունների, գաղտնի համաձայնությունների շուրջ բանակցություններ է վարել ԱՄԷ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

 

Ընդհանուր առմամբ՝ հետաքննության մեջ խոսքը շուրջ 750 միլիոն դոլար պարունակող բանկային հաշվի, ինչպես նաև ևս մեկ միլիարդ դոլարի մասին է, որը, ենթադրաբար, Ադրբեջանի միջոցով փոխանցվել է Իսրայելին։ Հեղինակը ֆինանսական այս գործարքները կապում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ոչ պաշտոնական դիվանագիտական բանակցությունների հետ։ Հետախույզների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Քուշներն օգտվել է ԱՄԷ-ում գործող բանկային հաշվից։ 

 

Հետաքննության համաձայն՝ ավելի վաղ այդ հաշվին ադրբեջանական բանկից փոխանցվել էին հարյուր միլիոնավոր դոլարներ։ Սկզբում Նիդերլանդների հետախուզությունը ենթադրել է, որ այն բանկային հաշիվը, որից փոխանցվել են միջոցները, կարող էր կապված լինել Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն հրապարակման մեջ չեն ներկայացվել այդ կապը հաստատող բանկային փաստաթղթեր։ Հետաքննության մեջ պայմանականորեն «Ալֆա» անվանված հաշիվը բացվել է ԱՄԷ-ի խոշորագույն բանկերից մեկում՝ First Abu Dhabi Bank-ում։ 

 

Հրապարկման հեղինակի տվյալներով՝ 2017 թվականից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարությունները շուրջ 750 միլիոն դոլար են փոխանցել այդ հաշվին։ Իրավական տեսանկյունից հաշիվը Քուշներին չէր պատկանում։ Դրա սեփականատերն էր Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄԷ-ի կառավարության կողմից։ Սակայն, ըստ հետաքննության, Քուշներն այդ հաշվի ստորագրության իրավունք ուներ, ինչը նրան թույլ էր տալիս իրականացնել որոշակի բանկային գործարքներ։ Հետաքննության՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրամական փոխանցումների մեխանիզմին։ Քոուլի տվյալներով՝ Նիդերլանդների հետախուզության կողմից վերահսկվող հաշվին բոլոր միջոցները փոխանցվել են ԱՄՆ դոլարով՝ ադրբեջանական բանկից։ 

 

Հեղինակը պնդում է, որ ադրբեջանական որոշ բանկեր միջնորդի դեր են կատարել արտասահման խոշոր գումարներ փոխանցելիս։ Դրանք միջոցներն ընդունել են սաուդյան ռիալով և ԱՄԷ-ի դիրհամով, ապա արտասահման փոխանցել դոլարային համարժեքը՝ գանձելով 6-7 տոկոս միջնորդավճար։ Նկարագրված սխեմայի համաձայն՝ հաճախորդը միջոցները փոխանցել է ադրբեջանական բանկին՝ տեղական արժույթով, որից հետո բանկը մեկ այլ ներքին հաշվից համարժեք գումարը դոլարով փոխանցել է արտասահմանյան ստացողին։ 

 

Հեղինակը նշում է, որ նման գործարքները կարող էին դժվարացնել միջոցների սկզբնական աղբյուրի բացահայտումը։ Հետաքննության մեջ խոսվում է նաև երկրորդ խոշոր ֆինանսական գործարքի մասին, որը, ըստ ենթադրությունների, իրականացվել է Ադրբեջանի միջոցով։ Հեղինակի աղբյուրների տվյալներով՝ մինչև 2018 թվականի գարուն ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բին Զայեդն Ադրբեջանի միջոցով շուրջ մեկ միլիարդ դոլար է փոխանցել Իսրայելին, ենթադրաբար՝ Քուշների համար։ Հաղորդվում է, որ երկրորդ հաշիվը, որը Քոուլը պայմանականորեն անվանել է «Բետա», բացվել էր Իսրայելի կենտրոնական բանկում։ Հոդվածում պնդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է տեղեկություններ ստանար այդ հաշվից հնարավոր փոխանցումների մասին։ 

 

Հեղինակի տվյալներով՝ Քուշների և Նեթանյահուի միջև միջնորդի դեր է կատարել Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը։ Ֆրիդմանը կտրականապես հերքել է այդ պնդումները։ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել է, որ իր պաշտպանյալը տեղյակ չի եղել հիշատակված հաշիվների գոյության մասին, որևէ առնչություն չի ունեցել դրանց հետ և չի խախտել օրենքը։ Իր հերթին, Քուշները կտրականապես հերքել է գրքի հրապարակված հատվածում ներկայացված մեղադրանքները։ «Vanity Fair-ը հրապարակել է մի գրքից հատված, որը պարունակում է աղաղակող և կատեգորիկ կեղծ մեղադրանքներ։ Այս հեղինակի ներկայացրած մեղադրանքները բացարձակապես անհեթեթ են և երբեք տեղի չեն ունեցել։ Մենք պաշտոնապես հերքել ենք այդ պնդումներից յուրաքանչյուրը, սակայն հեղինակը չի ներկայացրել որևէ ապացույց՝ դրանցից գոնե մեկը հիմնավորելու համար»,- սոցիալական ցանցերում գրել է Քուշները։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'