ԲՀԿ-ն դարձավ «ՀԿ», իսկ հետո կարող է դառնալ հ/կ
ANALYSISԵվս մեկ ներքին խժդժություն ԲՀԿ-ում, այս անգամ արդեն այնքան ակնհայտ, որ արդյունքում Վահան Բաբայանը այլևս կուսակցության մամլուլի խոսնակը չէ: Միգուցե Բաբայանը ընդհնարապես կուսակցությունից է՞լ հեռանա՝ չեմ կարող բացառել, որովհետև տարաձայնություններն ակնառու են, և դա Բաբայանն էլ չի թաքցնում. ինքը կողմ էր և հիմա էլ կողմ է իշխանության հետ համագործակցելուն: Եվ բանն այն է, որ ոչ միայն Բաբայանն է, այլև ԲՀԿ-ում շատերն են կողմ, այնպես որ` ամեն ինչ դեռ առջևում է:
Չգիտեմ, երևի թե կարելի է մարդկանց հասկանալ՝ մարդիկ սովոր են եղել «բարգավաճ» լինելուն և Ծառուկյանի փողերով բարգավաճում էին, մինչև մնացին առանց Ծառուկյանի, այսինքն՝ առանց բարգավաճելու: Եվ այդժամ սկսվեց «առնետավազքը» ԲՀԿ-ից, որը երաշխիք չկա, որ նորից չի կարող սկսվել: Մարդիկ կորցրել են իրենց «Բ»-ն՝ «բարգավաճը», չունեն ռեսուրս, իսկ առանց «Բ»-ի ԲՀԿ-ն դառնում է «ՀԿ»: Իսկ եթե Վահան Բաբայանը միակ դժգոհողը ու հեռացողը կամ հեռացվողը չլինի, ապա այդ «ՀԿ»-ն իր ուժով, ռեսուրսներով, հնարավորություններով ու մարդկանց քանակով կարող է այնքան նվազել, որ արդեն ստիպված կլինենք Հ-ի ու Կ-ի արաքում շեղ գծիկ դնել, քանի որ դա արդեն կլինի համարժեք ոչ թե կուսակցության, այլ ինչ-որ սովորական հ/կ-ի:
Ահա այսպես է միշտ լինում, երբ կուսակցության նախագահը հաշվի չի առնում իր կուսակիցների մեծամասնության կարծիքը: Դե հիմա թող Նաիրա Զոհրաբյանը փորձի կանխել հաջորդ «առնետավազքը»:
Անդրանիկ Բարսեղյան
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



