Yerevan, 10.October.2026,
00
:
00
BREAKING


Սադամ Հուսեյնի ուժն ու թուլությունը. Իրաքի վերջին առաջնորդի թարգմանչի բացառիկ հարցազրույցը EADaily-ին

POLITICS

Past.am-ը՝ հղում անելով EADaily-ին, ներկայացնում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի թարգմանչի բացառիկ հարցազրույցը:

Մուհամմեդ Քարիմը (EADaily-ի զրուցակցի անունը փոխվել է նրա խնդրանքով) Հուսեյնի ադմինիստրացիայում սկսել է աշխատել 1992-ից: Մինչ այդ նա պրոֆեսիոնալ թարգմանական աշխատանքով էր զղաղվում, աշխատել է Իրաքի պետկառույցներում:

«Բացի ինձնից՝ Սադամ Հուսեյնի ադմինիստրացիայում աշխատում էր 32 թարգմանիչ, որոնցից 22-ը շիաներ էին: Կառավարությունում կային բազմաթիվ քրիստոնյաներ ու քրդեր: Սադամը երբեք չէր առանձնացնում մարդկանց ըստ նրանց դավանանքի կամ էթնիկ պատկանելության: Նա մեծ մարդ էր, նա ազգի հայրն էր ...

Սադամի ժամանակ մենք բոլորս իրաքցիներ էինք, իսկ հիմա՝ սուննիներ, շիաներ, քրիստոնյաներ ու քրդեր: Ամերիկան միասնական ամբողջությունը մասնատեց մանր կտորների, ու մենք մորթում ու սպանում ենք միմյանց՝ անհասկանալի է, թե ինչի համար», ասում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի թարգմանիչը, ում հետ լրագրողը կարողացել է զրուցել Թբիլիսիում:

Նրա խոսքով՝ ամերիկացիները հիանալի գիտեին, որ քիմիական զենք մենք չունենք, սակայն նրանց հարկավոր էր իրաքյան նավթը ու վերահսկողության սահմանումը Մերձավոր արևելքում:

«Ինձ թվում է՝ եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ամերիկացիները չէին համարձակվի գալ Իրաք: Սակայն մենք կորցրինք ԽՍՀՄ-ը, ու դա դարձավ ողբերգություն մեր տարածաշրջանի համար: ԱՄՆ-ը Աֆղանստանում աճեցրեց ահաբեկիչների Խորհրդային Միության դեմ պայքարելու համար, ու երբ խորհրդային զինվորը լքեց այդ հողը, աֆղան մոջահեդները իրենց զենքը ուղղեցին Իրաքին: Դա Ամերիկայի պլանն էր, ու հենց այդ պատճառով այդքան շատ են ԴԱԻՇ-ի զինյալները՝ աֆղանական պատերազմի վետերանները, որոնք այսօր քայլ առ քայլ ոչնչացնում են իմ երկիրը»,- ասում է թարգմանիչը:

«Մի անգամ ինձ զանգեցին ու ասացին, թե չե՞մ ցանկանա արդյոք աշխատել թարգմանիչ նախագահի մոտ: Այդ ժամանակ ես մոտ 30 տարեկան էր, ես երիտասարդ էի ու ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Սադամի ադմինիստրացիայում: Սադամը շատ զգուշավոր մարդ էր: Մենք երբեք չգիտեինք նախապես, թե նա որտեղ է անցկացնելու հանդիպումները արտասահմանցի հյուրերի հետ: Նա նստավայրեր ուներ ամբողջ երկրում ու ամեն քաղաքում: Մեզ զանգում էին հանդիպումից մի քանի ժամ առաջ ու խնդրում նախապատրաստվել: Հետո գալիս էր վարորդը ու տանում նստավայր:

Հիշում եմ առաջին հանդիպումը: Դա 1994 թվականն էր: Ես սարսափելի հուզվում էի, վախենում էի, որ չեմ կարողանա ճիշտ ամեն ինչ թարգմանել, սակայն ես շատ երջանիկ էի դեմ առ դեմ հանդիպել նման մարդու: Հանդիպման ավարտից հետո Սադամը սեղմեց ձեռքս ու կատակով ասաց. «Ներեցեք մեզ, մենք ձեզ հոգնեցրինք»: Նա շատ բարի էր մեզ հետ՝ ամեն հանդիպումից հետո նախագահի անունից մեզ նվերներ էին ուղարկում: Դա կարող էր լինել թանկարժեք կոստյում կամ ինչ-որ այլ արժեքավոր իր, սակայն ավելի հաճախ՝ գումար էր: Մենք երջանիկ էինք, ոչ միայն ես, այլև ողջ իրաքցիները:Մենք ապրում էինք անվտանգ, մենք բարեկեցիկ էինք ապրում, Սադամը տալիս էր մեզ հողեր, տներ, հոգ էր տանում մեր մասին այնպես, ինչպես հայրը իր երեխաներին: Մերձավոր Արևելքում նրան հավասար առաջնորդներ չկային...

Մերձավոր Արևելքի օրենքը սահմանում է՝ սպառնալիք մի′ ստեղծիր իշխանության համար ու կապրես: Նա բռնապետ չէր, սակայն նա ուներ բազմաթիվ թշնամիներ ու ստիպված էր գործել դաժան ու վճռական»,- ասում է թարգմանիչը:

Հարցին՝ արդյո՞ք Սադամը քիմիական զենք է օգտագործել իրաքցի քրդերի դեմ, վերջինս տալիս է հետևյալ պատասխանը.

«Դուք նկատի ունեք Խալաբջա՞ն (1988թ. մարտին Իրաքի Խալաբջա քաղաքում քրդերի դեմ կիրառվեց քիմիական զենք): Դա Իրանի ձեռքի գործն է ու դա ապացուցված փաստ է: Եթե Սադամը սպանել է քրդերին, ապա միայն ռազմական գործողությունների ընթացքում: Ես կպատմեմ մի պատմություն, որի մասին ոչ ոք չգիտի: Ես չեմ հիշում հստակ տարին, սակայն մի անգամ իրաքյան հետախուզությունը հայտնեց Սադամին, որ իրենք ունեն հնարավորություն չեզոքացնելու իրաքյան քրդերի ղեկավար Մասուդ Բարզանիին: Զինվորականները հայտնեցին Սադամին, որ կարող են թույն լցնել Բարզանիի թեյի մեջ, ու նա մի քանի ամսից կմահանա, սակայն նա պատասխանեց, որ նման վարքագիծը չի սազում տղամարդուն, ու որ եթե ինքը ցանկանա նրան սպանել, կսպանի առանց խորամանկությունների: Հիրավի, նա մեծ մարդ էր:

Սադամը ընկերություն էր անում Ֆիդել Կաստրոյի հետ, ով նրան միշտ Կուբայից սիգարներ էր ուղարկում, սակայն նա սիրում էր նաև ամերիկյանները:

Մի անգամ նրան հարցրին. «Դու ծխո՞ւմ ես մեր թշնամիների սիգարները», ինչին նա պատասխանեց՝ այո, սակայն դրանք ծխում եմ իրաքյան կրակով:

Նա շատ էր սիրում կատակել ու երբեք վատ բառ չէր օգտագործում: Ես 12 տարի եմ աշխատել նրա հետ ու չեմ հիշում ոչ մի անգամ, որ նա բարձրացներ իր ձայնը: Նա ուժեղ, հավասարակշռված մարդ էր: Սադամը շատ կրթված էր, շատ էր կարդում, հասկանում էր գրեթե ամեն թեմայից՝ նրա հետ կարելի էր խոսել բժշկության, գյուղատնտեսության ու պատմության մասին: Նա ամեն ինչ գիտեր: Նա երազում էր դառնալ այնպիսի հզոր ղեկավար, ինչպիսին եղել է Սալահադ-Դինն ու Նաբուգոդոնոսորը»:

Մուհամմեդի խոսքով՝ հենց Հուսեյնի քաղաքական հավակնությունները պատճառ դարձան, որ ԱՄՆ-ը որոշի հեռացնել նրան: Նա նշում է, որ Վաշինգտոնը դեռ 1990-ականներին էր սկսել Իրաքի թուլացման քաղաքականությունը:

«Հնարավոր է՝ Սադամը քաղաքականության հարցերում ոչ միշտ էր ճիշտ, նա երբեք ուրիշի, իր խորհրդականների կարծիքը չէր լսում: Նա միաձայն որոշումներ էր կայացնում, քանի որ կամային մարդ էր: Սակայն մենք չէինք սպասում, որ Քուվեյթ ներխուժումը նման հետևանքներ կունենա: Սադամը միայն ցանկանում էր պատժել նրանց, ինչպես հայրն է պատժում իր մեղավոր որդուն: Նրա մյուս սխալը ԱՄՆ-ին վստահելն էր»,- պատմում է Կարիմը:

«Նրանք մեզ մոտ ծաղիկներո՞վ եկան: Ոչ, նրանք եկան ռումբերով: Այդ Սադամը, որին անվանում էին բռնապետ, չհարձակվեց Ամերիկայի վրա: Ամերիկացիները հատեցին հազարավոր կիլոմետրեր՝ իմ երկիրը ոչնչացնելու համար: Սադամը պատրաստ էր պատերազմի, սակայն ինչ կարող էինք մենք անել: Երբ Բաղդադն ընկավ, Իրաքը գլխատվեց: Մենք նմանվեցինք առանց հոր մնացած որբերի: Եթե խնդիրը Սադամն էր, ինչու՞ ուղարկեցին տասնյակ հազարավոր զինվորների մեկ մարդու ոչնչացնելու համար: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել մի ամբողջ երկիր ու հարյուր հազարավոր մարդկանց: Մի՞թե դա դեմոկրատիա է», հարցնում է թարգմանիչը:

Սադամ Հուսեյնը Բաղդադից փախավ 2003թ. ապրիլին, 7 ամիս անց նրան ամերիկացիները բռնեցին ու 2006թ. դեկտեմբերի 30-ին Իրաքի գերագույն դատարանի որոշմամբ կախաղան հանեցին:

Անձամբ Մուհամմեդ Կարիմը 2004թ. մատնության զոհ դարձավ: Նա բանտարկվեց մեկուկես տարով, ազատվելուց հետո նա տեղափոխվել է մերձավորարևելյան երկրներից մեկը, ապա՝ Վրաստան: Այնտեղ նա հիմնել է իր բիզնեսը:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri