Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Տեղական ջերմոցային տնտեսություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կավելացնի արտահանումը

ECONOMICS

Երևանում մարտի 10-ին անց է կացվել «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնը», «Ագրոտեխ» և ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն (Enza Zaden), Մարդենկրո Բի Վի (Mardenkro B.V.), Պրիվա (Priva) և իսրայելական Պասկալ Թեքնոլոջիս (Paskal Technologies) ընկերությունները: Հրավիրվածների թվում են եղել ոլորտի պետական պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների, խոշոր և փոքր ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մանրածախ վաճառք իրականացնող անձինք:

Սեմինարին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «Այս համատեղ միջոցառման հիմնական նպատակն է գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնել Հայաստանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված նոր տիպի ջերմատները, ինչպես նաև դրանցում կիրառվող ջերմատնային ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք էականորեն կարող են ավելացնել արդյունավետությունն ու բարձրացնել արտադրողականությունը», - ողջունելով   մասնակիցներին` նշել է փոխնախարարը: Նա նաև հավելել է, որ սեմինարի մասնակից ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերությունն արդեն իսկ Հայաստանում իրականացրել է աշխատանքներ ջերմատնային տնտեսություններ կառուցելու ուղղությամբ: 

«Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանն իր հերթին նշել է, որ ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, և մեր երկրում արդեն իսկ գործում են այնպիսի ջերմատներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել արտասահմանցի խոշոր արտադրողների և ներդրողների համար: Կենտրոնի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ տեղական ջերմոցային տնտեսություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կհանգեցնի ոչ միայն ծախսերի զգալի կրճատման և դրանից բխող ինքնարժեքի նվազմանը, այլև արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:

Սեմինարին ներկայացվել են նոր սերնդի կիսափակ ջերմատների մոդելները, բարձրորակ պարարտանյութերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ջերմատան ավտոմատ կառավարման և բերքատվության վերահսկման համակարգերը,  ջերմատներում ստվերարկման, լույսի ցրման համար կիրառվող ներկերի տեսականի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկի հատուկ սորտեր, սուբստրատներ, ջերմատներում կիրառվող այլ տեխնոլոգիաներ որոնց ներդրումը հնարավորություն կտա ապահովել բարձր բերքատվություն, միջազգային շուկաներում արտադրանքի մրցունակ գին և բարձր որ ակ:

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms