Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ օմբուդսմենը վճռական է ռազմական հանցագործության համար Ադրբեջանին պատժելու հայցով միջազգային ատյաններ դիմելու հարցում

INTERVIEW

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ նպատակ ունենալով ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Չորսօրյա թեժ մարտերի ընթացքում պաշտպանության բանակի ստորաբաժանումներին ի վերջո  հաջողվել է հետ մղել հակառակորդի հարձակումը, իսկ ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի մասին համաձայնություն են ձեռք բերել, ինչից հետո դադարել են լայնածավալ ռազմական գործողությունները: Չորսօրյա մարտերի ընթացքում, խախտելով միջազգային մարդասիր ական իրավունքի նորմերը,  Ադրբեջանի բանակը թիրախավորել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը՝ ռմբակոծության տակ պահելով մի քանի շրջկենտրոններ ու գյուղեր, թույլ տալով ռազմական հանցագործություններ: Մի քանի օր շարունակ հակառակորդի կրակի տակ է եղել Մարտակերտ քաղաքը, Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով մեկ երեխա զոհվել էր, երկուսը վիրավորվել: Ադրբեցանցիները Թալիշ գյուղում դաժանաբար սպանել էին երեք տարեց անձանց, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զենքեր, անգամ խոսակցություններ եղան, որ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկան իսլամիստներ: Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված հայ զինծառայողների մարմինները, ինչը ևս միջազգային մարդասիրական իրավունքների բացահայտ խախտում է: Թույլ տված ռազմական հանցագործությունների համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար արվող քայլերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:

 -Պարոն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, սպանելով խաղաղ բնակիչների և խոշտանգելով զոհված զինծառայողների մարմինները: Ի՞նչ քայլեր են արվում այս ամենի համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հարցում համագործակցո՞ւմ եք Հայաստանի ձեր գործընկերոջ հետ:

-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ մենք, բնականաբար,  համագործակցում ենք: Իմ խնդրանքով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր Ղարաբաղ:  Մենք համարյա երկու օր աշխատել ենք միասին: Մենք գնահատում ենք դա, քանի որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարողությունները, բնականաբար, ավելի շատ են: Բայց մենք էլ որոշակի քայլեր արել ենք: Սկսեմ նրանից, որ դիմել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, դիմել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների: Ես դիմել եմ նաև Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտին, որի անդամը ինչպես ես եմ, այնպես էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Դա միջազգային հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է եվրոպական երկրների բոլոր օմբուդսմեններին և մարդկանց, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Այն շատ հեղինակավոր կազմակերպություն է, որն անմիջականորեն աշխատում է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ: Այսքանն արվել է, ես չեմ էլ սպասում, որ մենք շատ շո ւտ իրենց կողմից պատասխան կստանանք: Ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ: Այդ կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է հեռու մնան քաղաքական իրադարձություններից, բայց ինչպես էլ լինի՝ քաղաքական գործոնն ազդում է ու նկատվում է հավասարության նշան դնելու պրակտիկան: Ամեն դեպքում, որոշակի արձագանքներ  կան:  Ինձ զանգահարում են իմ գործընկերները: Բնականաբար, չեն ցանկանում հանդես գալ հրապարակումներով, որովհետև որոշակի կապեր ունեն նաև Ադրբեջանի մեր կոլեգայի հետ: Երբ ինչ-որ վատ լուր են ստանում, զանգահարում, ցավակցում են ինձ, ինչպես նաև  հույս են տալիս, որ ի վերջո օրենքն ու իրավունքը պետք է հաղթեն: Ընդհանրապես, ես այն կարծքին եմ, որ այս գործողությունների ընթացքում Ադրբեջանի առաջնային թիրախը եղել է հենց մեր քաղաքացիական բնակչությունը: Նպատակն էր մեզ դրանով կոտրել, ցույց տալ, որ  կարող է արհամարհել ցանկացած քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոն և թիրախ դարձնել քաղաքացիական բնակչությանը: Եվ այստեղ նշանակություն չունի, թե այդ գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում  քանի մարդ է տուժել: Մեզ կարող են ասել, որ նման դեպքերում տուժածները պետք է ավելի շատ լինեն, սակայն մարդիկ պետք է մի բան հասկանան, որ Արցախի բնակչությունը առաջին անգամ չէ, որ ռազմական դրության մեջ է: Մենք տասնյակ տարիներ գտնվում ենք ռազմական դրության մեջ, և փոքրից մինչև ամենածեր մարդը գիտի, թե ինչ է պետք անել նման պարագայում, ոնց պաշտպանել իր կյանքը: Եվ այդ կազմակերպվածութան շնորհիվ մարդիկ էվակուացվել են, իրենք են փորձել ինչ-որ ձևով իրենց կյանքը փրկել: Ձևերը մենք գիտենք: Միայն շնորհիվ այդ կազմակերպվածության մենք քիչ զոհեր ենք ունեցել: Եթե այս ամենը լիներ մեկ այլ երկրում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն ավելի շատ կլինեին: Նրանք բացահայտ թիրախ են դարձրել մեր մի քանի շրջկենտրոններ՝ Մարտունին, Մարտակարտը, վերջերս Հադրութն էլ է տուժել, Մատաղիսի ու Թալիշի մասին էլ չեմ ասում: Այս ամենը միանշանակ Ժնևյան կոնվենցիայի խախտում է ու համարվում է ռազմական հանցագործություն: Ժնևյան կոնվենցիաներով արգելվում են քաղաքացիական բնակչության, օբյեկտների դեմ գործողությունները: Մենք գիտենք, որ ադրբեջանցիների գործողությունների արդյունքում  մարդկանց տներ են ավերվել, դպրոցներ են տուժել, սպանվել է երեխա, վիրավորվել են երեխաներ: Մտել են տուն ու դաժանաբար սպանել են երեք տարեց մարդկանց: Բացի դրանից, նրանք անդամահատել են այդ մարդկանց:

-Պատրաստվո՞ւմ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել միջազգային ատյաններ:

-Ադրբեջանական զորամիավորումների կատարած վայրագությունների առթիվ Արցախի դատախազությունում, քննչական մարմիններում քրեական գործ է հարուցվել և քննվում է: Այդ քրեական գործի շրջանակներում հնարավոր է առավելագույն փաստեր հավաքել, որոնք կապացուցեն, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ են իրականացվել: Նրանք տեղերում զննում են իրականացնում, կատարում են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, որոնց որոշումները դառնալու են իրական ապացույցներ: Մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցով, իհարկե, դիմելու ենք միջազգային ատյաններ, բայց թե որ դատարան կդիմենք, դա կորոշենք հետագայում: Բնականաբար, մենք էլ մեր կողմից կանենք մեր քայլերը՝ հիմնվելով այդ փաստերի վրա, որոնք ստանում ենք և դեռ ստանալու ենք մեր քննչական մարմիններից: Ինքներս էլ ենք շարունակում փաստահավաք գործունեություն: Արդեն ամբողջական պատկեր ունենալուց հետո մենք արդեն կորոշենք, թե որ դատարան ենք դիմում: Աշխարհում գործում են տարբեր դատարաններ: Սա կարծես թե ավելի մոտ է այն դատարանի լիազորություններին, որը կոչվում է միջազգային քրեական դատարան: Մենք պետք է անպայման դիմենք այդ դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենրթակելու պահանջով: Եթե անգամ նրանք ասեն, որ իրավասու չեն, մենք պետք է այլ մարմինների դիմենք: Եթե պարզվում է, որ չեն քննում մեր գործը, այստեղ առաջանում է մեկ այլ դատական մարմին ստղծելու անհրաժեշտություն: Մենք գիտենք, որ պատմության մեջ կան այլ դատական մարմիններ, որոնք ստեղծվել են հատուկ որևէ մեկ  գործ քննելու համար: Եթե մենք  զգանք, որ անգամ 1 տոկոս նման հնարավորություն ունենք, ամեն ինչ պետք է անենք դրա համար:

-Պարոն Հայրապետյան, կարճատև ռազմական գործողությունները լուսաբանել են նաև հեղինակավոր լրատվամիջոցներ, որոնք նույնպես նկարահանել են Ադրբեջանական զորամիավորումների կատարած վայրագությունները: Լրատվամիջոցների հրապարակումները կարո՞ղ են դատարանում ապացույց համարվել:

-Ցանկացած դատարան ոչ թե քարացած մի մարմին է, որը միայն նայում է փաստերը, այլ նաև դատական քննություն է իրականացվում:  Դատարանն իրավասու է դա անել, նրանք նշանակում են դատախազ, որին լիազորում են հավաքել լրացուցիչ փաստեր նաև մեդիա հարթակում:  Դատարանն օգտագործում է իր հնարավորությունը՝ հավաքված նյութերի ճշգրտությունը ստուգելու համար: Մենք էլ մեր փաստաթղթերում պետք է հղումներ տանք լրատվամիջոցներին, որովհետև իրավունք չունենք կորցնել այն փաստերը, որոնք կան ԶԼՄ-ներում: Այս ամենը պետք է քննվի մեր ապագա դիմումի հիմքում: Ես նրա կողմնակի ցն եմ, որ փաստերը հավաքելուց հետո մենք նստենք հանգիստ քննարկենք իրավապահ մարմինների, պատգամավորների, միջազգային իրավունքի մասնագետների հետ, որոնք հրավիրված կլինեն նաև Հայաստանից, որպեսզի համատեղ ուժերով որոշենք, թե որ դատարան ենք գնում՝ գործող դատարաններից մեկը դիմենք, թե խնդրենք, որ առանձին դատարան ստեղծվի: Բացի այդ, քաղաքացիներն էլ հնարավորություն ունեն սեփական նախաձեռնությամբ, իրենց վնասները փոխհատուցելու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա ժամկետ չունի, եթե անգամ ավելի ուշ արվի,  չի խանգարի: Մեր աշխատակիցները հիմա շրջում են հյուրանոցներով, շփվում իրենց բնակավայրերը լքած քաղաքացիների հետ: Նրանք էլ են համարվում տուժած, որովհետև զրկված են բնականոն կյանքից: Ինչի՞ համար մարդ պետք է հյուրանոցում ապրի:

-Եթե դատարանում ներկայացվեն բավարար ապացույցներ, որ Ադրբեջանն իսկապես ռազմական հանցագործուևթյուն է իրականացրել, ի՞նչ պատիժ է սպասվում Ադրբեջանին: 

-Այն, ինչ մենք անում ենք, անում ենք նրա համար, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչենք՝ որպես ռազմական հանցագործներ: Մենք գիտենք նման օրինակներ: Չնայած դժվար է բավարարվել միայն դրանով, որովհետև դրանց արածներն այնքան բարբարոսկան են, որ դժվար է ասել, թե միայն այդքանը հերիք է: Եթե մենք իսկապես կարողանանք ապացուցել, իսկ դա ակնհայտ է, որ խաղաղ քաղաքացիական բնակչություն է տուժել, եղել են խոշտանգումներ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ են, այս դեպքում կլինի նաև համապատասխան փոխհատուցում: Բայց Õ �լխավորն այն է, որ նրանք ճանաչվեն ռազմական հանցագործներ և ենթարկվեն քրեական պատասխանատվության:

-Պարոն Հայրապետյան, Դուք նշեցիք, որ այս պահին քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում կատարված քննության ընթացքում հավաքած փաստերով դիմելու եք միջազգային ատյաններ: Ե՞րբ հնարավոր կլինի ավարտել փաստահավաք գործողությունները և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայցով դիմել միջազգային որևէ դատարան:

-Չեմ կարող ասել, թե որքան կտևի այդ գործընթացը, բայց կարող եմ ասել, որ մենք պետք է շատ արագ աշխատենք: Գիտեք, միջազգային քրեական դատարանը մեծ հեղինակություն ունի, և եթե մենք շատ արագ կարողանանք փաստեր հավաքել ու դիմել այդ դատարան, դա մեզ հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում՝ մինչև դատարանի որոշում կայացնելը, կանխաել պատերազմի հնարավոր վերսկսումը: Հիմա մենք չենք հավատում, որ հրադադարը վերջնական է ու հակառակորդն էլի լայնածավալ հարձակում չի սկսի: Իսկ դատարան դիմելը մեզ հնարավորություն կտա հավատալ, որ որոշակի ժամանակահատվածում հակառակորդը ռազմական գործողությունները  չի վերսկսի:

-Այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զինատեսակներ: Այս հարցն ուսումնասիրության առարկա դարձրե՞լ եք:

-Մենք դա էլ ենք ուսումնասիրում: Պետք է հասկանանք, թե հակառակորդի կողմից օգտագործված զենքերը որքանով են արգելված: Նման կասկածներ կան, որ հակառակորդը կիրառել է արգելված զինատեսակներ: Ժնևյան սկզբունքներում կա «զենքի չարդարացված կիրառում» տերմինը, ինչը նշանակում է, որ օգտագործվել է զենք, որն այդտեղ պետք չէ կիրառել: Նրանք իրենց ողջ զինանոցը, զրահատեխնիկան  բերել են ռազմաճակատ: Այդքան զենքի կուտակումն արդեն  խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն զինվորի հետ էին փորձում մարտնչել, այլ փորձում էին մաքսիմալ վնաս տալ քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

-Խոսակցություններ եղան, որ Ադրբեջանի բանակի կազմում մարտերին մասնակցել են նաև վարձկան իսլամիստներ:

-Գիտեք, այսօրվա Ադրբեջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ոչ մի բանով չի տարբերվում: Այդ պետության վարքագիծը շատ նման է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պահվածքին: Ադրբեջանն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ այդ խմբավորման մեջ ներգրավված են Ադրբեջանի քաղաքացիներ: Վերջերս էլ տեղեկություններ են եղել, որ «Իսլամական պետություն»-ն իր վարձկաններին աշխատավարձ չի վճարում: Այս դեպքում պարզ է, որ դրանք վերադառնալու են Ադրբեջան: Իսկ եթե Ադրբեջանը պատրաստ է բանտերից ցանկացած հանցագործի ազատել ներգրավել մարտական գործողություներում, կարող են իրենց բանակի կազմում օգտագործել նաև «Իսլամական պետության» զինյալների, մոջահեդների:

-Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված  հայ զինվորների մարմինները: Նման վարքագիծը տեղավորվո՞ւմ է ռազմական հանցագործությունների շրջանակներում:

-Այո, դա էլ է Ժնևյան կոնվենցիաների խախտում: Սա էլ ապացույց է, որ կատարվել է պատերազմական հանցագործություն: Այս դեպքում  պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ թե նման վայրագություններ կատարած զինվորը, այլ նա, ով ուղարկել է այդ զինվորին: Խոսքն այս դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է:

-Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առանձին հայցով դիմելո՞ւ եք որևէ միջազգային ատյան, թե՞ համատեղելու եք փաստերը և Հայաստանի հետ համատեղ հայց ներկայացնեք:

-Իհարկե, Հայաստանը միջազգային ատյաններ դիմելու է, ինչը շատ կարևոր է: Բայց մենք էլ պետք է մեր կողմից դիմենք: Շատ հավանական է, որ միջազգային ատյանները հրաժարվեն քննարկել Արցախի դիմումը, քանի որ մեր պետությունը չճանաչված է: Բայց որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի 10 տարի հետո, իսկ քանի որ նման դիմումները վաղեմության ժամկետ չունեն, դրանք կարող են որոշ ժամանակ հետո քննարկման առարկա դառնալ: Եթե անգամ իմանանք, որ չեն քննարկելու մեր դիմումը, մենք չպետք է հուսահատվենք ու ոչինչ չանենք: Պետք է դիմենք ու իմանանք, որ մեր պարտքը կատարել ենք: 

Շանթ Խլղաթյան
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution