Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Ապրիլի 24, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից. հիմնական ուղղությունը` Ծիծեռնակաբերդի բլուր

SOCIETY

Tert.am-ը գրում է.

1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ առավոտվանից սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:

Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:
Որպես  Հայոց Ցեղասպանության օր համարվում է ապրիլի 24-ը, քանի որ  1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ,  Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք:

Հիշեցնենք, որ օրերս   Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով`   Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն առաջարկելով կազմել  հանձնաժողով` 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար, ցույց տվեց 1908- 1915թթ,. նահատակված հայ պատգամավորների ու քաղաքական գործիչների լուսանկարները. Գրիգոր Զոհրապ,  Պետրոս Հալաջյան,  Նազարեթ Դաղավարյան,  Կարապետ Փաշայան ,  Օհանես Սերինգյուլյան, , Օնիկ Տերսեքյան,   Համբարձում Բոյաջյան, Վահան Փափազյան,  Հակոբ Պապիկյան,  Գեղամ Տեր-Կարապետյան,  Հակոբ Բոյաջյան, Գարեգին Փաստերմաջյան,    Արթին Բոշկեզանյանը:
Փայլանը բողոք հայտնեց  առ այն, որ որոշ վայրեր Թուրքիայում անվանվել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների անուններով:

«Կարո՞ղ եք պատկերացնել` այցելել Գերմանիա և զբոսնել Հիտլերի պողոտայով», - ասաց  Փայլանը:

Չնայած   24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, հայերի նկատմամբ ջարդերի  տարեթիվը` 1892-1923 թվականներն են, երբ Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում  Համիդյան Թուրքիան , ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին  ցեղասպանություն,որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա  թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

 
1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում, հրապարակվեց հայությանը պատճառած վնասի չափը .14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը,  իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:

Չհաշված այն, որ  ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր:

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։

Այս ողբերգական շրջանից պատմությանը հայտնի են հայերի ինքնապաշտպանության հերոսական դրվագներ, Մուսա Լեռ, Վանի, Ուրֆայի, Մուշի ու Վանի ինքնապաշտպանություն:
Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը:

Հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915 թվականի օգոստոսի 31-ին գոչեց․«Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում»:

Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

Միջազգային ճանաչում և հատուցում

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Պետությունները, որոնք ճանաչել են

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները 23 են. Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Բոլիվիա, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Վատիկան, Կանադա, Լիբանան, Լիտվա, Լեհաստան և այլն: Սակայն առաջին պետությունը, որ ճանաչեց 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը որպես Ցեղասպանություն, Ուրուգվայն էր` 1965-ին:

Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը,  Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների  մոտ մեկ հարյուրյակ նահանգներ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հզոր գործիք դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումները, որի շրջանակներում, 2015 թվականին Հայաստանում, հիրավի, պատմություն կերտվեց. ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագիրը, 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, մի քանի օր անց 600 տարվա ընդմիջումից հետո 1915թ. ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ  Հայոց Ցեղասպանության  1. 5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն, դրանից  մեկ օր անց` ապրիլի 24-ին  հարյուրավոր հյուրերի թվում Հայաստան ժամանեցին  նաև  4 երկրների նախագահներ. Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի: Մի առանձին իրադարձություն էր աշխարհահռչակ SOAD –ի ՝«Արթնացրե՛ք հոգիները» համերգը:

Նյութը պատրաստելիս կատարվել են հղումներ էլեկտրոնային ազատ հանրագիտարանում , ՀՀ արտգործնախարարության և  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքերում  զետեղված նյութերին:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice