Իսկ մենք ճանաչու՞մ ենք իրական սերը
LIFEՏարածված է այն կարծիքը, որ սերը կախված է այլ մարդուց և ոչ թե սիրելու սեփական ընդունակությունից։ Սիրել կարողանալու համար անհրաժեշտ է այն սովորել, որի համար պահանջվում է կարգապահություն, կենտրոնացվածություն, համբերատարություն, հետաքրքրվածություն և հավատ։ Ինչպես Էրիկ Ֆրոմը կասեր. « Սերն արվեստ է»:
Սիրո տեսակների բաժանումը ավելի կողմնորոշիչ պատկեր կտա մեզ այդ արվեստի ուսումնասիրման համար: Սիրո առաջին և, որը նաև հանդիսանում ե մյուս բոլոր տեսակների հիմքը, եղբայրական սերն է, հետո մայրական է: Մայրական սիրոն հաջորդում է էրոտիկ սերը, որ շատ դեպքերում շփոթվում է սիրո մյուս տեսակների հետ, այնուհետև ինքդ քո հանդեպ սերը և սերն առ Աստված:
Եղբայրական սերը սեր է հավասարների միջև, մայրական սերը՝ սեր անզոր, անօգնական էակի հանդեպ: Նրանցում ընդհանուրն այն է, որ նրանք իրենց բնույթով չեն սահմանափակվում մեկ մարդով։
Ի տարբերություն վերոնշյալ երկու սիրո ձևերի՝ էրոտիկ սերը ձգտում է լրիվ միաձուլման մեկ մարդու հետ: Երկու միմյանց օտար մարդկանց միջև մերձեցման, մոտիկության հաստատումը լինում է նախ և առաջ սեռական ձգողության շնորհիվ, քանի որ մեկ այլ մարդու օտարվածությունը մենք զգում են առաջին հերթին որպես ֆիզիկական օտարվածություն: Սեռական հակումը մի ակնթարթ առաջացնում է միասնության պատրանք, սակայն առանց հոգևոր սիրո այն թողնում է մարդկանց այնպիսի օտար, ինչպիսին որ եղել էին նախկինում։ Երբեմն դրա արդյունքում ստիպում է նրանց ամաչել և նույնիսկ ատել իրար, որովհետև երբ պատրանքն անհետանում է, նրանք իրենց օտարությունը զգում են էլ ավելի ուժեղ:
Բացի ֆիզիկական մերձեցումից գոյություն ունեն այլ խաբկանքային իրավիճակներ, որոնց ժամանակ շատ մարդկիկ հաղթահարում են իրենց օտարվածությունը` անձնական կյանքի, նպատակների, անհանգստությունների մասին խոսելով, ինչպես նաև իրենց մանկական ու երեխայական կամակորությունները ցույց տալու և ընդհանուր հետաքրքրություններ գտնելու միջոցով, որը բերում է ավելի շուտ ինքնահաստատման: Այս դեպքերում մտերմությունը ժամանակի ընթացքում միտում ունի անհետացման. արդյունքում նոր անծանոթ մարդու հետ մտերմություն հաստատելու ձգտումն ի հայտ գալիս։ Նորից օտարը վեր է ածվում մտերիմի, նորից բռնկվում է լարված և ուժեղ սիրահարվածության և նորից նա քիչ-քիչ կորցնում է իր ուժն ու վերջանում է հաջորդ սիրո ցանկությամբ:
Էրոտիկ սիրո մեջ կա միայն մեկին ընտրելու կետը, որը չկա եղբայրական և մայրական սիրո մեջ: Մենք հաճախ ենք էրոտիկ սերը ոչ ճիշտ մեկնաբանում` որպես տիրապետման վրա հիմնված կապվածություն։ Հաճախ կարելի է գտնել երկու մարդկանց, որոնք սիրահարված են իրար և էլ ոչ մեկի հանդեպ չեն տածում սիրո զգացում։ Իրականում նրանց սերը երկուսի էգոիզմն է։ Երկու մարդ միանում են իրար և լուծում մենակության խնդիրը։ Սակայն լինելով մեկուսացված մնացած բոլոր մարդկանցից, նրանք մնում են տարանջատված թե մեկը մյուսից, և թե նրանցից յուրաքանչյուրն օտարացված է ինքն իրենից։ Նրանց միասնությունը ավելի շուտ պատրանք է։
Իսկական սերը մեկ այլ մարդու մեջ սիրում է ողջ մարդկությունը, այն ամենը՝ ինչ կենդանի է՝ որպես կյանքի կրող։ Էրոտիկ սերը բացառում է սերն ուրիշների հանդեպ միայն ֆիզիկական և էրոտիկ միաձուլման հարաբերության մեջ:
Բնականաբար այս մեկ հոդվածով չենք կարող ամբողջական պատկերացում տալ սիրո մասին և մեր հաջորդ հոդվածներում սիրո յուրաքանչյուր տեսակի պարզաբանմանը կանդրադառնանք առանձին:



