Ֆուտբոլի ակադեմիայի թիմը կներկայացնի Հայաստանը երեխաների միջազգային «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրում
SPORTՖուտբոլի ակադեմիան կներկայացնի Հայաստանը երեխաների միջազգային խոշորագույն ծրագրերից մեկում՝ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրում: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմը առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, որի հաղորդագրությունում նաև նշված է. «Այս երեխաները համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր են, որոնք մայիսի 26-ից 29-ը կմասնակցեն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի միջազգային չորրորդ ֆորումին:
«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված սոցիալական եզակի նախագիծ է, որը 2013 թվականից իրականացվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից: Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում են ավելի քան 250 հազար մարդ, ներառյալ հայտնի մարզիկներ և մշակույթի գործիչներ: 4 տարվա մեջ մասնակից երկրներում անցկացվել են 290 միջոցառումներ, որոնք ամեն տարի լուսաբանվում են շուրջ 1000 լրագրողների կողմից: Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, ազգային մարզական ֆեդերացիաները և համաշարհային առաջատար ակումբները:
Որպես մասնակից երկիր՝ մեր խնդիրը համամարդկային արժեքների տարածումն է երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում: Նրանց համար միջազգային ասպարեզում հանդես գալը երազանքի իրականացում է: Կասկած չկա, որ մասնակցությունն այս ծրագրին կարող է լավ խթան հանդիսանալ երտասարդ ֆուտբոլիստների կարիերայի առաջխաղացման համար:
Մՙեր պատանի ֆուտբոլիստները եզակի հնարավորություն կստանան հանդիպել իրենց կուռքերին՝ հայտնի ֆուտբոլիստներին, որոնց մեջ է նաև ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերը: Ավելին, նրանք անձամբ կորոշեն «Ինը արժեքների գավաթի» հաղթողին: Այդ մրցանակը ծրագրի պատանի մասնակիցների կողմից սովորաբար հանձնվում է պրոֆեսիոնալ ակումբի, որն իրենց կարծիքով նվաճումներ է արձանագրել ոչ միայն սպորտում, այլև սոցիալական նախաձեռնությունների իրականացման գործում: Ծրագրի կողմից խրախուսվող 9 արժեքներն են ընկերությունը, հավասարութ յունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և արժանապատվությունը:
ետևեք մեր թիմի հաջողություններին ծրագրի պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/