Դրվագներ հայ-ռուսական հարաբերությունների վատացման պատմությունից
BLOGՍտեփան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևի հիշում եք, թե ոնց վարվեցին Արկադի Վարդանյանի հետ, ով Հայաստանում պայքարելու եկավ 2001 թվին՝ Ռուսաստանից:
Վարդանյանը պայքարի մտադրություն ուներ, փորձում էր ապահովել դրա համար նաև մեդիահող: Ուներ սեփական լրատվամիջոց հիմնելու մտադրություն: Համենայն դեպս, ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանից եկած հարուստ Վարդանյանը ուզումա հեռուստատեսություն ունենա:
Գլխին սարքեցին՝ սուտ ու անհիմն մեղադրանք ներկայացնելով ոմն մեկի սպանության կազմակերպման մեջ:
Հաջորդ հաշվեհարդարը տեսնվեց ԱԼՄ հեռուստաընկերության հետ, ով ղեկավարում էր նորից Ռուսաստանից՝ Վոլգոգրադից էկած գործարար ու քաղաքագետ Տիգրան Կարապետի Կարապետյանը:
Հեռուստատեսությունը իրա հեռարձակումը սկսեց 2002 թվականի մայիսի 11-ին` շահելով լիցենզիա՝ 10-րդ մետրային ալիքով հեռարձակվելու համար: Հեռարձակվում էր Հայաստանի ողջ տարածքում, մասամբ` Արցախում։
2010 թ. դեկտեմբերի 16-ին ըսենց կոչված ՝՝անցկացված լիցենզավորման մրցույթին՝՝ չկարողացավ երկարացնել ժամկետը, ու 2011 թ. հունվարի 21-ից ավարտեց եթերը:
Հայ - ռուսական հարաբերություններում հաջորդ միջադեպը էդ արդեն ուղղակի բախում էր:
Հայաստանի գլխավոր դատախազությունը, որը հլը էն վախտ ղեկավարում էր մի ուրիշ սրիկայի լակոտ Աղվան Հովսեփյանը, մեղադրանքներա ներկայացնում ռուս զինծառայող, լեյտենանտ Դմիտրի Երմոլովի սպանության մեջ կասկածյալներ Գոռ Բալյանին (վերջինս ՝՝նախկինում՝՝ ռազմական ոստիկանությունում աշխատած) ու Արտեմ Անդրեասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ ու 10-րդ կետերով (խուլիգանական դրդապատճառներով կատարված սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 118-րդ հոդվածով (մարմնական վնասվածքների հասցնելը)»:
Հայտարարեցին, թե էդ ՝՝նախկին՝՝ ռազմական ոստիկանությունում գտնվող անձը՝ Գոռ Բալյան կոչվածը, կրակելա ՝՝անվադողին՝՝, բա թե էդ Դմիտրի Երմոլովին ոնցա՞ կպել ու քանի կրակոցա էղել՝ չի ասվում, ձեռնտու չի: Հայտարարում են, թե իբր Գոռ Բալյանը կրակելա էն տպավորության հիման վրա, թե զենքա նկատել ռուս զինծառայող Դմիտրի Երմոլովի ավտոմեքենայում ու թվացելա, թե իրա վրա են կրակում: Եթե պրոֆեսիոնալ զինվորականը կրակ բացեր էդ կլներ նշանառու կրակ, ոչ պակաս նշանառու, քան որ ռազմական ոստիկանության ՝՝նախկին՝՝ աշխատակցի բացած կրակնա էղել:
Դե պարզա, հո չէին ասելու ճշմարտությունը: Պեոտքա կռահել, որ կազմակերպվելա դարան, կրակվելա մեքենայի անվադողի վրա, որ կասեցվի ընթացքը, հետո նշանառու կրակա վարվել մեքենայում նստած Դմիտրի Երմոլովի վրա, հետո հաջորդելա ուղղակի հարձակում, հրմշտոց, ծեծ ու սպառնալիքներ: Իսկ Հանցագործություն կատարած Գոռ Բալյանը ու Արտեմ Անդրեասյանը մնացել են տեղում, չեն էլ փախել, որ միջադեպով հասկացնեն կատարվածի քաղաքական բնույթը:
Մնացած մանր ու մեծ միջադեպերը լրիվ տեղավորվում են էդ տրամաբանության մեջ, որի թվում՝ Հայրիկյանի կեղծ մահափորձը՝ առանց վերքերի, Սեդրակյանի հետ հաշվեհարդարի նպատակով, ով պրոռուսական կողմնորոշման մարդ էր:
Կարելիյա նաև մտածել, Պերմյակովի սարքովի գորձը հենց Սեռժ Չարագործի կազմակերպածնա էղել ու ռուսական ռազմաբազայի դեմ ուղղված ուղղակի քայլա:
Հազիվ թե ռուսները գնային նմանատիպ մի տեռորի զուտ Սեռժի վրա ճնշում գործադրելու նպատակով որը 100 տոկոսով վտանգելու էր իրա ռազմաբազայի՝ Հայաստանում ըլնել- չլնելու հարցը:
Այսպիսով Սեռժը իրա պրոպագանդիստական պահեստում ահագին հակառուսական բագաժ ունի:
Մնումա մի քայլ: