Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Պատասխանատվության և անպատասխանատվության արանքում. իրավաբանը հստակեցնում է հրապարակումների սահմանները

INTERVIEW

Ամեն օր հաղորդվում է տարբեր բնագավառներում չարաշահումների, հափշտակությունների, պաշտոնական դիրքի չարաշահումների մասին: Հասարակությանը հիմնականում անհայտ է մնում դրանց իրական կամ հորինված լինելը: Արդյո՞ք նման դեպքերում պետական իրավասու մարմինները քննություն իրականացնում են, եթե, այո´, ապա հրապարակված նյութի հեղինակը դրա համար կրո՞ւմ է պատասխանատվություն, թե՞ ոչ:

Այս հարցերի շուրջ Past.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, երբ լրատվամիջոցը նյութ է հրապարակում, որտեղ անձեր են մեղադրվում հանցագործությունների մեջ, ո՞վ և ինչպե՞ս պետք է ստուգի դրանց իրական կամ հորինված լինելը:

-ՀՀ օրենսդրության համաձայն` լրատվամիջոցի հանցագործության մասին հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ է: Իսկ քրեական գործ հարուցելու առիթի առկայության դեպքում պարտադիր պետք է ստուգվեն նաև քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, այսինքն` հանցանքի հատկանիշների առկայությունը: Եթե միաժամանակ առկա է քրեական գործ հարուցելու հիմքն ու առիթը, ապա քննիչը կամ դատախազը պարտավոր են քրեական գործ հարուցել: Բնականաբար, քրեական գործ հարուցելուց առաջ պետք է նախնական որոշ հանգամանքներ ճշտվեն։ Օրենսդրության համաձայն` դա կոչվում է նյութերի նախապատրաստություն: Իրավապահ մարմինները պարտավոր են լրատվամիջոցով հրապարակված հանցագործությունների իրական կամ հորինված լինելը ճշտել, ցանկալի կլիներ, որ դրա մասին նաև հասարակությանն իրազեկվեր:

- Եթե լրատվամիջոցի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, կարո՞ղ է հեղինակը պատասխանատվության ենթարկվել:

- ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում սուտ մատնության համար, երբ անձը հաստատապես իմանալով, որ հանցանքի վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է, հրապարակում է այն: Այս դեպքում օրենսդիրը նախատեսել է հատուկ պայման, հրապարակողը պետք է հաստատապես իմանա տեղեկատվության կեղծ լինելու մասին և ունենա անձին անհիմն պատասխանատվության ենթարկելու նպատակ: Այս երկու պայմանների առկայությունը կամ բացակայությունը պետք է հաստատի քրեական հետապնդման մարմինը:

- Քրեական պատասխանատվությունից բացի՝ այլ պատասխանատվության կարո՞ղ է ենթարկվել լրատվամիջոցը, եթե անձին մեղադրում է հանցանքի մեջ:

-ՀՀ օրենսդրությունը անձին հնարավորություն է տալիս դատական կարգով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորանքներից և զրպարտություններից: Այստեղ շատ կարևոր է պարզել լրատվամիջոցի նպատակը՝ տեղեկավտությունը հրապարակվում է անձին արատավորելո՞ւ, թե՞ քաղաքացիներին նախազգուշացնելու, պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու համար: Եթե լրատվամիջոցի նպատակը խնդիրը քննարկման առարկա դարձնելն է, այլ ոչ թե անձին զրպարտելը, ապա պատասխանատվության հարց չի առաջանա:

Լևոն Փանոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank