«Եվրո 2016». Անգլիայի հավաքականը տարավ կամային հաղթանակ Ուելսի նկատմամբ
SPORTԵվրո 2016-ի B խմբում մրցեցին հաթողի կոչման 2 գլխավոր ֆավորիտներ` Անգլիայի և Ուելսի հավաքականները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ Անգլիայի հավաքականի:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Անգլիա. Հարթ, Կեյհիլ, Սմոլինգ, Ուոլքեր, Ռոուզ, Դայեր, Ռունի, Լալանա, Ալի, Ստերլինգ, Կեյն
Ուելս. Հենեսի, Թեյլոր, Չեսթեր, Ուիլյամս, Գանտեր, Դեւիս, Ալեն, Լեդլի, Ռեմսի, Բեյլ, Ռոբսոն-Կանու
Գլխավոր մրցավար` Ֆելիքս Բրիխ:
Անգլիայի և Ուելսի հավաքականների միջև բրիտանական դերբին սկսվեց Անգլիայի հավաքականի մեծ տարածքային առավելությամբ: Ռոյ Հոջսոնի ֆուտբոլիստները համարվում էին դիմակայության ֆավորիտը: 1-ին խաղակեսը եկավ ասելու, որ միայն տարածքային առավելությամբ և վտանգավոր գրոհներով ոչ մի թիմ չի կարող հասնել արդյունքի: Խաղի առաջին վտանգավոր գրոհը կայացավ 7-րդ րոպեին, երբ աշխատեց Քեյն-Սթերլինգ կոմբինացիան: Վերջինս անհասկանալի կերպով բարձր հարվածեց: Թիմերը գրեթե 20 րոպե անցկացրեցին առանց միմյանց դարպասներին լուրջ սպառնալու: Այնուամենայնիվ, հաջորդ վտանգավր գրոհն էլ Անգլիայի հավաքականինն էր: 36-րդ րոպեին խաղարկված անկյունային հարվածից հետո Ջոն Սթոունզի հարվածը անցավ դարպասաձողի կողքով և Անգլիան կորցրեց իրական հնարավորությունը դարպասը գրավելու: 42-րդ րոպեին եղավ այն, ինչից վախենում էին անգլիացի ֆուտբոլիստները: Ուելսը ստացավ տուգանային հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Գարեթ Բեյլը ու կրկին ֆանտաստիկ գոլը պատրաստ էր: Ուեյն Ռունիի խոսքերը վերածվեցին իրականության. Բեյլ-Անգլիա դիմակայության առաջին կեսում հաղթեց Գարեթ Բեյլը:
2-րդ խաղակեսը Անգլիան սկսեց՝ լի վճռականությամբ հավասարեցնել հաշիվը: Առաջին վտանգավոր գրոհը ստեղծեց Ուեյն Ռունին: Նրա 51-րդ րոպեին կատարած հեռահար հարվածը Հենեսին հեռացրեց մեծ դժվարությամբ: Անգլիայի ակտիվությունը տվեց իր պտուղները, և արդեն 56-րդ րոպեին Դանիել Սթարիջի փոխանցումից հետո Ուելսի հավաքականի տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթից օգտվեց Ջեյմի Վարդին: Ուելսի պաշտպանից եղած անդրադարձը օգնեց Վարդիին հավասարեցնել հաշիվը: Վարդին, ի դեպ, դուրս էր եկել փոխարինման: Հետագայում թիմերը փորձեցին աչքի ընկել, սակայն Անգլիան ավելի հ աջողակ գտնվեց: Ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Դանիել Սթարիջը խփեց հաղթական գնդակը:
Այսպիսով, Անգլիան տանելով առաջին հաղթանակը, տեղափոխվեց 1-ին տեղ, իսկ ահա Ուելսը 3 միավորով իջավ 3-րդ հորիզոնականը: