Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուբեն Վարդանյանը նոր ֆինանսական բիզնես է գործարկում

ECONOMICS

Ռուբեն Վարդանյանը նոր ֆինանսական բիզնես է գործարկում: Նա կղեկավարի ռուս գործարարների, նրանց ժառանգների ու իրավահաջորդների կարողությունը, գրում է Past.am-ը՝ վկայակոչելով Forbes-ին:

Համաձայն կառավարման «Սկոլկովո» մոսկովյան դպրոցի հետազոտության, որի հոգաբարձուն «Տրոյկա Դիալոգի» (այժմ՝ «Սբերբանկ») նախկին հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն է, ռուս հարուստ գործարարների միջին տարիքը 48 է: Վերջիններիս 10-20 տարի անց հարկավոր կլինեն բիզնեսի ու կարողության փոխանցումը ձևակերպող ծառայություններ։

«Խոսքը ոչ միայն օլիգարխների, այլև միջին մակարդակի գործարարների մասին է: Նրանք ոչ միայն հարյուրավոր, այլև տասնյակ հազարավոր մարդիկ են»,- Forbes-ի հետ զրույցում հայտնել է Վարդանյանը:

2015թ. ամռանը Ռուբեն Վարդանյանը բացել է Advisors ընկերությունը՝ ի հավելումն family office-ի: Դրա աշխատանքը ղեկավարում է «Ռենեսանս Կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների համար:

2015թ. գարնան վերջին Մերզլենկոն Phoenix Advisors-ի տնօրեն էր նշանակել իր նախկին ավագ գործընկեր, «Երրորդ Հռոմ» ընկերության ընտանեկան գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Ստանկևիչին։ Նրա պարտականությունների մեջ է մտնում գործարքների ու ակտիվների կազմավորումը, կապիտալների փոխանցման պլանավորումը:

Բիզնեսի կարևոր մասը պրոտեկտորատների (պաշտպանների) ստեղծումն է: Պրոտեկտորը (Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը) ներկայացնում է ժառանգների շահերը ընտանեկան բիզնեսում (ընկերություններ, հիմնադրամներ):

Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունը հարկավոր է ընտանիքի ակտիվները պաշտպանելու համար: Նման բիզնեսի յուրահատկությունը պրոտեկտորի ու սեփականատիրոջ միջև վստահության բարձր մակարդակն է:

«Պրոտեկտորը, ըստ էության, անկախ անձ է, որը միջնորդ է ու ունի վետոյի կամ այլ որոշակի իրավունք, որը ազդում է որոշումների կայացման վրա»,- ասում է UFG Wealth Management-ի գործընկեր Դմիտրի Կլենովը: Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը լավ վարկանիշով ֆինանսիստ է, ու նա՝ որպես պրոտեկտոր, հետաքրքիր կլինի այն գործարարներին, ովքեր Վարդանյանին վստահում են:

Phoenix Advisors-ը կօգնի գործարարներին մշակել ռազմավարություն իր ակտիվների ու իրավահաջորդների շրջանակի նկատմամբ: Phoenix Advisors-ը կարող է մատուցել իր հաճախորդի ընկերություններում համակառավարչի ծառայություններ, եթե վստահում է Վարդանյանին ու վերջինիս թիմին կամ կարող է ներգրավել խոշոր միջազգային տների, օրինակ՝ Ռոտշիլդների ընտանիքից կամ շվեյցարացի բանկիրներից։

Վերոնշյալ մեխանիզմի գործարկման դեպքում ժառանգորդը ստիպված չի լինի սպասել ժառանգության փոխանցման իրավունքին, իսկ Վարդանյանի ներկայացուցիչները կարող են արագ մտնել տնօրենների խորհուրդ կամ կառավարման այլ մարմիններ՝ առաջնորդվելով իրավահաջորդի շահերի պաշտպանությամբ:

Վճարումը կախված կլինի ծառայությունների տեսակից, դա կարող է լինել միջնորդավճարի նման մի բան կամ բաժանորդային վճար։

Ստանկևիչն ասում է, որ հաճախորդները կգան հիմնական սեփականատիրոջ խորհրդատվությամբ: Մոտակա 7 տարում նրանց թիվը կսահմանափակվի 50 գործարարով, որոնց կարողությունը ավելի քան 100 մլն դոլար կկազմի:

Ռուբեն Վարդանյանի բիզնեսի մանրամասներին հնարավոր կլինի ծանոթանալ Forbes-ի սեպտեմբերյան համարում:

 
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced