«Եվրո 2016». Բացահայտում դարձած իսլանդացիները կիսեցին միավորը
SPORT«Եվրո 2016»-ի «F» խմբի տուրում հանդիպեցին մրցաշարի երկու ամենագլխավոր բացահայտումները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Իսլանդիա-Հունգարիա խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Իսլանդիա ՝ Հալդորսոն, Արնասոն, Սկուլասոն, Սևարսոն, Ռ. Սիգուրդսոն, Գ. Սիգուրդսոն, Գունարսոն, Գուդմունդսոն, Բյարնասոն, Սիգտորսոն, Բոդվարսոն;
Հունգարիա՝ Կիրայ, Յուհաս, Գուզմիչ, Լանգ, Կադար, Գերա, Նադ, Կլյայնհայսլեր, Ջուջակ, Պրիշկին, Շտիբեր։
Գլխավոր մրցավար`Սերգեյ Կարասյով:
Հունգարիա-Իսլանդիա հանդիպման 1-ին խաղակեսը երկակի տպավորություն թողեց: Հունգարիայի հավաքականը տիրում էր տարածքային առավելությանը և հիմնականում գրոհների նախաձեռնողն էր: Հունգարիայի հավաքականի առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեց առաջատար Բալաշ Ջուջակը: Նրա հարվածից հետո գնդակը անդրադարձավ իսլանդացի պաշտպանից և դուրս եկավ անկյունային: Իսլանդիան առաջին իսկ առաջխաղացմամբ ստեղծեց գրեթե 100 տոկոսանոց գոլային գրոհ: Գունդմունդսոնի հարվածից հետո Գաբոր Կիրայը դժվարությամբ փրկեց իր թիմին: Հունգարացիների պատասխանը եղավ Կլայնհայսլեր ի կողմից: Նրա հեռահար կրակոցը մի փոքր շեղ անցավ Իսպանդիայի հավաքականի դարպասից: 38-րդ րոպեին Իսլանդիան անկյունայինից գնդակը ուղղարկեց Հունգարիայի հավաքականի տուգանային հրապարակ, որտեղ Գաբոր Կիրայը չորսաց գնգակը: Գնդակը հայտնվեց Արոն Գունարսոնի մետ, որի նկատմամբ խաղի կանոնները խաղտեց հունգարացի պաշտպան Լասլո Կադարը: Նշանակվեց 11 մետնանոց հարված, որը դիպուկ իրացրեց Գիֆլի Սիգուրդսոնը: Իսլանդիան առաջին կեսում հաղթեց 1-0 հաշվով և այժմ շարունակում է համարվել «Եվրո 2016»-ի գլխավոր բացահայտումը:
2-րդ խաղակեսում Հունգարիան շարունակեց Իսլանդիայի դարպասը տանող ուղիներ փնտրել: Շուրջ 20 րոպե հունգարացիները այդպես էլ չկարողացան լուրջ վտանգ ստեղծել Իսլանդիայի դարպասին: 64-րդ րոպեին Հունգարիան անցկացրեց քիչ թե շատ վտանգավոր գրոհ ու կրկին անարդյունք: 66-րդ րոպեին Բալաշ Ջուջակը դիմեց հեռահար հարվածի, որից հետո դարպասապահը նորից իր բարձրության վրա էր և դժվարությամբ վերցրեց գնդակը: Հունգարիան չհուսահատվեց անհաջողություններով և առաջխաղաղացումները շարունակվեցին: 87-րդ րոպեին տանջանքը տվեց իր պտուղները: Հունգարիան, խաղարկելով գնդաը, հասավ Իսլանդիայի կիսադաշտի աջ եզրը, որտեղից հետևեց փոխանցում տուգանային հրապարակ: Բիրկիր Սևարսոնը գնդակը հեռացնելու փոխարեն՝ ուղղարկեց սեփական դարպասը, և Հունգարիային նվիրեց մեկ միավոր: Այս խաղից հետո վաստակելով 4 միավոր Հունգարիան պահպանեց բոլոր շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար և խմբի առաջատարն է: