Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) և որքա՞ն է այն Հայաստանում

ANALYSIS

Օրեր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց վերջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները (ՏԱՑ), ինչպես նաև ցուցանիշի փոփոխության համեմատականը: Համաձայն հրապարակման՝ ըստ նախնական վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար-մայիս ամիսներին աճել է 5.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ասվածի էությունն առավել լավ հասկանալու համար ներկայացնենք՝ ի՞նչ է ՏԱՑ-ը և ինչպե՞ս է այն հաշվարկվում:

Համաձայն ԱՎԾ ներկայացրած մեթոդաբանության՝ ՏԱՑ-ը երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է: Այն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և սկզբնապես հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչը հնարավորություն է տալիս ունենալ տվյալ ամսվա արտադրանքի թողարկման ծավալի իրական փոփոխությունը նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ:

Ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն)՝ ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները, որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում: Տվյալների ընդգրկունություն ՏԱՑ-ն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները և ամփոփում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները:

Վերադառնալով ԱՎԾ հրապարակած տվյալներին՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.5%-ով, հունվար-ապրիլին գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 6% աճ: Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: Այսպես, հունվար-մայիսին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 8.6%: Գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.7%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 8% անկում, իսկ առևտրի շրջանառությունը պահպանվել է գրեթե այն նույն մակարդակում, ինչ գրանցվել էր նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 533.47 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 175.14 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 774.33 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 468.04 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 90.37 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.4%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Հայկ Բեջանյան

Past.am վերլուծաբան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced