Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը. ցնցող փաստեր (լուսանկարներ)
LIFEԱշխարհի ամենամեծ ուղևորատար նավը «Ծովերի Օազիս» անունով նավն է, գրում է Past.am-ը հղում կատարելով mirror.co.uk կայքին:
Նրա երկարությունը կազմում է 360 մ, լայնությունը՝ 47 մ, իսկ բարձրությունը` հաշված ջրի մակարդակից, կազմում է 72 մ: Նավը կառուցված է Aker Finnyards նավաշինարանում` Royal Caribbean International-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է դեպի Բրիտանիա` 2009 թվականի դեկտեմբերի 5-ին:
Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ և նրա արագությունը կարող է հասնել 22,6 ծովային հանգույցի: Նավը կարող է իր մեջ տեղավորել 6296 ուղևոր և 2000 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ:
Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որում կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան հիսուն ծառ: Ծովերի Օազիսը հինգ անգամ մեծ է Տիտանիկ նավից:











1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



