«Բանանց»-ը լիովին պատրաստ է «Օմանիա»-ի հետ հանդիպմանը. Տիտո Ռամալյո
SPORT«Եվրոպայի լիգա»-ի խաղարկության որակավորման 1-ին փուլում Երևանի «Բանանց»-ը ուժերն է չափելու Կիպրոսը ներկայացնող «Օմանիա»-ի հետ:«Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպումից առաջ տեղի է ունեցած «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոի մամուլի ասուլիը:
Իսպանացի մասնագետը լրագորղների հետ հանդիպմանը ներկայացել էր «Բանանց»-ի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ:
«Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ, որը շատ կարևոր է այսպիսիհանդիպումներից առաջ: Մենք կանենքամեն ինչ այս փուլը հաղթահարելուհամար: «Օմանիա»-ն շատ զորեղ թիմ է:Մենք դիտել ենք մրցակցի խաղերը ևուսումնասիրել նրանցմարտավարությունը: Ամեն ինչ ա նելուենք կիպրոսյան ակումբին հաղթելու համար»-ասել է «Բանանց»-ի կիապաշտպան Հակոբ Հակոբյանը:
«Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ասուլիսի սկզբում լրագրողներին հայտնեց, որ իրենք մեծ հույսեր ունեն այս հանդիպումից առաջ: Իսպանացի մասնագետը նշեց, որ անցած շաբաթների ընթացքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ակումբում, սակայն նախապատրաստական փուլը հիանալի է անցել :
«Թիմում չկան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, բոլոր խաղացողները ֆիզիկապես պատրաստ են այսհանդիպմանը: Ուսումնասիրել ենք մրցակցի ֆուտբոլիստներին: Հակառակորդի կազմում կան բարձրահասակֆուտբոլիստներ, որոնց դեմ պայքարելը դժվար կլինի: Փորձելու ենք 2-րդ հարկում շանսեր չտանք մրցակցին» ;,- ասել է Ռամալյոն:
Տիտո Ռամալյոն անդրադարձավ նաև «Եվրո 2016»-ում Իսպանիայի հավաքականի մրցելույթներին: Մասնագետը նշեց, որ դա ցավալի պարտություն էր իրենց ազգային ընտրանու համար, և այդպիսի դեպքեր սպորտում հաճախ են տեղի ունենում:
«Բանանց»-«Օմանիա» հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը` 20:00-ին: