Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է լռում Հայաստանի իշխանությունը

ANALYSIS

Անցել է արդեն 4 օր, ինչ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները գրավել են Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը և պատանդ են պահում ոստիկաններին:

Այս ընթացքում Հայաստանի բարձրագույն իշխանությունը նախագահի, վարչապետի, անգամ ոստիկանապետի մակարդակով դեռ չի արձագանքել: Սոցիալական ցանցերում մարդիկ անգամ սկսել են կատակել, թե արդյո՞ք երկրում է Հայաստանի ղեկավարությունը, գուցե արդեն իշխանափախությո՞ւն է տեղի ունեցել:

Իրավապահներն ակտիվորեն գործում են սոսկ զինյալներին աջակցություն հայտնող ցուցարարների նկատմամբ` փորձելով կանխել զանգվածային կուտակումները և անկարգությունները, սակայն բուն զինյալների նկատմամբ դեռևս որևէ գործողություն չի իրականացվում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե ակտիվ գործողությունների համար դեռևս անհրաժեշտ նախադրյալներ չկան:

Տարօրինակ է Հայաստանի իշխանությունների պահվածքը, և շատերի մոտ հարց է առաջանում, թե որոնք են պատճառները: Դեռ կարծես չի վերլուծվել, թե ինչու են մարդիկ գրոհել և գրավել հենց ՊՊԾ-ի գունդը կամ էլ դրան այնքան էլ ուշադրություն չի դարձվում, սակայն դա շատ կարևոր հանգամանք է: ՊՊԾ-ում կենտրոնացված են բավարար քանակության զենք, զինամթերք, տրանսպորտային միջոցներ, հատուկ միջոցներ, վառելիք, որոնք օգտագործվում են ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելու և հանցագործների դեմ գործողությունների ժամանակ, այսինքն` այդ տարածքի գրավումը զինյալների կողմից բավական լավ հաշվարկված քայլ է եղել:

Նույնիսկ մի քանի մարդը բավական է, որպեսզի այդ զինանոցը բացելով և բաժանելով՝ Երևանի այդ հատվածում սկսվի իսկական մինի պատերազմ: Դեռ անհայտ է, և տեսականորեն չի կարելի բացառել, որ գրոհի դեպքում այդ զինյալներին կարող են շատ անսպասելիորեն միանալ նրանց համախոհները դրսում: Գուցե ոմանք սպասում են համապատասխան ազդանշանի: Տպավորություն է, որ հենց դա են փորձում պարզել իրավապահները` զանգվածաբար բերման ենթարկելով բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են կապ ունենալ զինյալների հետ: Թերևս սրանով է պայմանավորված իշխանությունների սպասողական վիճակը: Մամուլում տեղեկություն տարածվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է բանակցել զինյալների հետ, հասնել նրան, որ կամավոր հանձնվեն կամ էլ հյուծել նրանց:

Դժվար է ասել, թե որքանով է համապատասխանում իրականությանը այդ տեղեկությունը, սակայն իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ դա մոտ է իրականությանը: Դեռ նման իրադրության առջև ոստիկանությունը և իրավապահ համակարգը չի կանգնել: Մինչ այս իրավապահները սովոր էին, որ իշխանություններից դժգոհ զանգվածներն անզեն հավաքվում են հրապարակներում, որոնց ցրելն այնքան էլ բարդ գործ չէ, սակայն այսպիսի իրավիճակ առաջին անգամ է ստեղծվել: Հավանաբար այժմ վերլուծվում է, թե որքանով արդարացված կլինի գրոհելը` զինյալներին վնասազերծելու համար և ինչ հետևանքներ դա կունենա:

Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ կողմերի գործողությունները չեն հանգեցնի զոհերի անմեղ մարդկանց շրջանում, իսկ դրա գլխավոր պատասխանատվությունը, այսպես թե այնպես, ընկնելու է իշխանությունների ուսերին:

Տիգրան Խաչատրյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome