Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Զինապարտության մասին օրենքը փոփոխության կենթարկվի

ANALYSIS

Օրեր առաջ կայացած կառավարության նիստում կայացած քննարկումներից մեկը առընչվում էր «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագիծը առաջիկայում կդրվի ազգային ժողովի քննարկման: Նախագծում ներառված հիմնական փոփոխությունը վերաբերվում է ուսումնառության ընթացքում տարեկետման տրամադրման սկզբունքին: Նոր օրենքը նախատեսում է զորակոչել 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Ուսումնական պրոցեսը զինապատության մասին օրենքի հետ առնչվում է 2 տարբեր ժամանակահատվածներին: Առաջին անգամ օրենքը կիրառվում է ուսանողի բուհ ընդունվելու ժամանակ, որի շրջանակներում առավել բարձր գնահատականներով բուհ ընդունված ուսանողները ստանում են նաև տարեկետման իրավունք: Սակայն վերջինս տրվում է միայն ուսումնառության տվյալ փուլի ժամանակաշրջանի համար, որի ավարտից հետո ուսանողը ենթակա է զորակոչման:

Երկրորդ առնչությունը լինում է արդեն հետբուհական կրթության ժամանակ, երբ ուսանողը, ավարտելով ասպիրանտուրան, օրենքով սահմանված կարգով ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և գրանցվում պահեստազորում:

Վերադառնալով օրենքի փոփոխությանը` կարող ենք նշել, որ տարեկետման հնարավորության վերացումն ըստ էության հիմականում վերաբերում է ասպիրանտուրայի շրջանավարտներին, քանի որ բակալավրում տարեկետում ստացած ուսանողը, այնուամենայնիվ, ուսման ավարտից հետո անցնելու է զինվորական ծառայության և միայն թեկնածուի գիտական աստիճան ստացած երիտասարդներն են, որ ազատվում են ծառայությունից: Եվ հենց այս հարցն էլ բուռն քննարկվում է տարբեր մակարդակներում, և կարծես թե նժարը թեքվել է այն ուղղությամբ, որ օրենքից հանվի ասպիրանտների տարեկետման հնարավորությունը, ինչը սակայն սխալ դիրքորոշում է` բազմաթիվ պատճառներից ելնելով: Դրանց մեջ նախ և առաջ պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի տարեկետման իրավունքով ասպիրանտուրայի տեղերը չեն գերազանցում 100-ը, այսինքն` այս օրենքն ըստ էության կարգավորելու է այդ 100 ուսանողներին վերաբերող սեկտորը, ինչը շատ չնչին թիվ է զորակոչային թվաքանակի մեջ: Դրանից բացի, առավել կարևոր է նաև այն հանգամանքը, որ այդ 100 ուսանողների մեջ հիմնական մասը գիտական ուղին ընտրած երիտասարդներ են և նրանց զորակոչել իբրև շարքային զինծառայողի, պարզապես անթույլատրելի է: Եթե մեր երկրի համար այդքան կարևոր է այդ 100 երիտասարդի զինծառայությունը, կարելի է մշակել այլ նախագծեր, օրինակ, որ նրանք ասպիանտուրան ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատեն ուժային կառույցներում և իրենց հմտությունները ծառայեցնեն հայրենքին: Այս նախագծի արդյունքում նաև կմաղվեն այն երիտասարդները, ովքեր ասպիրանտուրա են գալիս միայն ծառայությունից ազատվելու համար:

Սա ընդամենը մեկ օրինակ էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել գործընթացն ավելի լավ արդյունք ստանալու համար: Անկասկած, անհրաժեշտ է մտածել, քննարկել և ի վերջո ստանալ արդյունավետ տարբերակ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում բոլորին զորակոչելու չհիմնավորված հավակնությունների մեջ:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome