Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Արտավազդ Բայաթյանը «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին

PHOTO

 Ամռան առաջին կիրակի օրը երգահան Արտավազդ Բայաթյանը իր հանդիսատեսին «արև» նվիրեց.... «Արևոտ կիրակի». այսպես էր կոչվում նրա մենահամերգային ծրագիրը, որը կայացավ Կամերային երաժշտության տան բեմում:

Past.am-ը համերգից առաջ հարցազրույց ունեցավ երգահանի հետ: Ի դեպ, զրուցեցինք ոչ միայն մենահամերգի, այլև «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Բայաթյան, վաղո՞ւց մենահամերգով չէիք ներկայացել հանդիսատեսին: Եթե չեմ սխալվում, որպես Արտավազդ Բայաթյան, առաջին անգամ եք մենահամերգով հանդես գալիս, նախկինում ներկայանում էիք Եղիշե Պետրոսյանի և «Արձագանք» խմբի հետ:

- Այո, թեև նախկինում էլ մեծամասամբ իմ երգերն են հնչել, բայց սա մի քիչ այլ համերգ է: Նախորդ տարի համերգ ունեցել ենք, պարզապես այս տարվա մեջ առաջին մենահամերգն է, և ամենակարևորը՝ անհատապես եմ ներկայանում: Ինձ հետ բեմում է լինելու նվագախումբ՝ բաղկացած չորս երաժիշտներից:

-Ի՞նչ երգացանկով եք ներկայանալու:

-Երգացանկը բավականին ընդգրկուն է լինելու, կներկայացնեմ տարբեր ոճերի 21 երգեր: Այսօր հիմնական շեշտադրությունը բառն է, խոսքը, որը պետք է ավելի արտահայտիչ լինի: Այդ իսկ պատճառով ավելի մեղմ երաժշտություն կհնչի, որպեսզի բառն առավել լսելի լինի:

Հեղինակային երգին շատ մոտ է լինելու: Հնչելու են միայն իմ ստեղծագործությունները: Շատ երգեր ունեմ գրած, որոնք մինչ այս, համերգներին անիմաստ էր կատարել, քանի որ այդ համերգները հիմնականում պահանջում էին այլ մոտեցում, երաժշտություն: Այժմ որոշել եմ իմ ստեղծագործություններն ինքս էլ երգել ու ներկայացնել:

-Նոր երգեր կհնչե՞ն:

-Անպայման, երգացանկի կեսը նոր երգեր են, որոնք երբեք չեն հնչել, կներկայացվեն մի փոքր այլ երանգներով:

- Հունիսի 7-ը խորհրդանշակա՞ն օր է Ձեզ համնար, թե՞ օրը հենց այնպես եք ընտրել:

-Այն հետաքրքիր պատմություն ունի. ես մտադիր չէի հունիս ամսին համերգ ունենալ, բայց մտմտում էի համերգային ծրագրի շուրջ: Կինս՝ Գայանեն, մի օր ուշ գիշերին ինձ ասաց. «Դու համերգ պետք է տաս հունիսի առաջին կիրակի օրը»: Այնուհետև նայեց օրացույցին և ասաց՝ ամսի 7-ին: Համերգի «Արևոտ կիրակի» խորագիրն էլ ինքն է ընտրել, որին ես սիրով համաձայնեցի (ծիծաղում է): Իմ երգերից մեկի անունն է:

-Կարևոր հարցերում պե՞տք է լսել կանանց:

-Այո, ես համարում եմ, որ կանանց պետք է շատ ուշադիր լսել, նրանց «ինտուիցիան» շատ ուժեղ է: Կանայք մի կարևոր հատկանիշ ունեն՝ տղամարդկանց կարող են ոգևորել, ոգեշնչել:

-Պարոն Բայաթյան, շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ եք որոշել այլևս միայնակ ներկայանալ:

-Գուցե մարդիկ որևէ պատճառ փնտրեն այս ամենի մեջ, բայց յուրահատուկ ոչինչ չկա: Ուղղակի եկել է պահ, երբ ցանկանում եմ իմ աշխատանքը ինքս ներկայացնել հանդիսատեսին: Չեմ կարծում, որ սա շատ անսպասելի մի բան է: Աշխարհի ցանկացած ստեղծագործող էլ, երբ ասելիք է կուտակում, նախընտրում է անձամբ հանդես գալ և ներկայացնել իր աշխատանքները:

-Վերջերս «Արձագանք» ռադիոկայանը վաճառվեց, ինչն, ասում են, կոնֆլիկտ առաջացրեց Ձեր և Եղիշե Պետրոսյանի հարաբերություններում: Գուցե դա՞ է պատճառը:

-Գիտեք, այստեղ թաքցնելու ոչինչ չկա: Այո, ես մտադիր եմ այսուհետ ինքս ներկայացնել իմ ստեղծագործածը, այլ տարբերակ չի կարող լինել: Ինչ վերաբերվում է «Արձագանք» ռադիոկայանին, ապա ինչ արած, դա է իրականությունը: Գեղեցիկ էտապ էր, որն ավարտվեց: Իհարկե, ինձ համար շատ դժվար էր համակերպվել նրան, որ այդ ռադիոկայանը չկա, բայց սա կյանք է, կյանքի ընթացք, որն այդպես ստացվեց: Արդեն բոլորովին ավելորդ է, թե ի՞նչն էր պատճառը, ո՞վ էր մեղավոր: Ես ինձ ներկայացնելու այս ճանապարհը գտա. եթե որևէ հարցում կձախողվեմ, ապա պատասխանատուն միայն ինքս եմ (ժպտում է):

-Ձեր զուգերգերը, որոնք բավական սիրվել էին հանդիսատեսի կողմից, հնարավո՞ր է այսուհետ դուրս մնան Ձեր երգացանկերից և «կորեն»: Օրինակ, կարող եմ նշել «Ծնունդդ շնորհավոր» երգը:

-Այդ երգի և՛ երաժշտությունը, և՛ բառերն ինքս եմ գրել: Հեղինակային իրավունքներն ամբողջովին ինձ են պատկանում, և ինքս էլ միշտ կերգեմ: Սա այն երգերից է, որ, եթե նույնիսկ ես չկատարեմ, միևնույն է, ուրիշները կատարում են: Նաև «Իմ ընկեր» երգը:

Չկա այնպիսի մի երգ, որը կատարելուց խուսափելու կարիք ունենամ: Իսկ եթե կան այնպիսի երգեր, որոնք ես չեմ գրել, չեմ անդրադառնա: Համենայնդեպս, հանգիստ սրտով կարող եմ ասել, որ այն լավ երգերը, որոնք «Արձագանք»-ն ունեցել է, կատարել է, իմ ստեղծագործություններն են եղել:

-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ պատճառով կորցրեցիք Ձեր այսքան տարիների ստեղծածը՝ «Արձագանք» ռադիոկայանը: Այսուհետ որոշել եք միայն երգարվեստո՞վ զբաղվել, թե ռադիոաշխարհում նոր բան կձեռնարկեք:

-Ռադիոն 17 տարի աշխատեց, և ես այդ տարիներին օր ու գիշեր աչքս վրան էի պահում, անընդհատ հետևում էի, ղեկավարում, փորձում անել ամեն ինչ, որ այդ ռադիոկայանը շատ գրավիչ ու հետաքրքիր լինի: Սակայն եկավ մի պահ, որ ֆինանսական շատ բարդություններ ստեղծվեցին, հնարավոր չէր ոչինչ անել: Ու, բնականաբար, ռադիոն մեր ձեռքից գնաց: Ես չգիտեմ, երբևէ ռադիոոլորտում կաշխատե՞մ, թե ոչ: Հնարավոր է և համագործակցեմ, ոչինչ չի բացառվում:

-Նույն ռադիոկայանի հե՞տ:

-Չեմ կարծում, թեև ոչինչ չի բացառվում: Եթե այնպիսի հետաքրքիր ծրագիր կլինի, որին արժե անդրադառնալ, գուցե և համագործակցեմ: Սակայն, միտված եմ ավելի շատ զբաղվել իմ ստեղծագործություններով: Առանց այդ էլ, ժամանակին նվիրվելով «Արձագանք» ռադիոյին և ստուդիային, իմ կյանքից մի 25 տարի տվեցի այն բանին, որ լավ սերունդ ունենանք և՛ ռադիոյում, և՛ ստուդիայում: Ժամանակն է, իմ կյանքից գոնե մի քանի տարի նվիրել իմ ստեղծագործություններին: Նաև գիրք եմ գրել, որը շուտով լույս կտեսնի:

-Ինչո՞ւ ռադիոկայանի փրկության լուծումը գտաք այն վաճառելու մեջ, արդյոք այլ տարբերակներ չկա՞յին:

-Այդպես ստացվեց: Գուցե շատ այս ու այն կողմ ընկնելով՝ այլ տարբերակ գտնեինք, բայց…

Գուցե սա ամենալավ լուծումը չէր, բայց, ամեն դեպքում, լուծում էր: 

-Գիտեմ, որ դուք դեմ եք եղել ռադիոկայանը վաճառելուն, վերջնական որոշումը եղել է Եղիշե Պետրոսյանինը: Արդյո՞ք Ձեր գործնական և ընկերական հարաբերությունները փոփոխություն են կրել, վնասվել են:

-Վնասվել են…

Ռուբեն Հախվերդյանն ու Արտավազդ Բայաթյանը

-Կցանկանայի նորից անդրադառնալ երաժշտական աշխարհին. դուք ժամանակին էստրադային ժանրում սերունդ եք դաստիարակել: Շա՞տ մեծ տարբերություն եք նկատում երեկվա և այսօրվա երգարվեստում:

-Փոփոխություններ կան, իհարկե: Այսօրվա սերունդն ավելի շատ հնարավորություններ ունի, խոսքս ոչ միայն երաժշտություն ձայնագրելուն ու գործիքավորելուն է վերաբերվում. թեև դա էլ կարևոր է: Չէ՞ որ հիմա ստուդիաները շատ են, գործիքավորողները՝ նույնպես:

Հեռուստատեսությունը խստություն չի ցուցաբերում: Բավական է, գումար ունենաս և կարող ես ամենուր հայտնվել: Իսկ եթե դառնաս սեղանի, խնջույքի երգիչ, քեզ ընդհանրապես վաստակավորի կոչում կտան ու բոլոր ճանապարհները քո առջև կբացեն: Ինձ երբեմն թվում է, որ ազգովի մասնակից ենք մի մեծ քեֆի: 90-ականների սերունդը, որոնց մենք ընտրում էինք ու փորձում ուղղություն ցույց տալ, տարբերվում էին: Նրանց ինքնանկարն ավելի արտահայտիչ էր, և դա էր նրանց հաջողությունը:

Այժմ շատ երգիչներ կան, որոնք միմյանցից չեն տարբերվում ոչ ձայնով, ոչ երգերով, երբեմն՝ ոչ էլ նույնիսկ արտաքինով: Բեմ դուրս եկող արտիստը պետք է «խարիզմա» ունենա, բեմը նրան պետք է սպասի: Բայց շատերը փողով են բեմ դուրս գալիս, իսկ այդ բեմը նրանց չի սպասում, հաջորդ օրն իրենց մոռանում են:

-Տևական ժամանակ 90-ականների արձագանքցիները տեսադաշտում չկային, իրենց իսկ խոսքերով՝ իրենց առջև «դռները » փակել էին…

-Իսկապես, եկավ մի շրջան, որ նրանցից ոչ մեկին ճանապարհ չէին տալիս, բայց պատճառները չգիտեմ: Միակ ռադիոն «Արձագանք» ռադիոկայանն էր, որտեղ նրանց ձայնը հնչում էր: Ես չգիտեմ, թե նրանց անտեսելն ու ամեն ինչից հեռու պահելն ինչ նպատակ էր հետապնդում և ո՞վ էր այն ձեռնարկել, բայց դա իրողություն է:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ձեզ բարի համերգային երեկո:

-Շնորհակալ եմ, այս համերգը կարևոր է ինձ համար:

Նելլի Մարգարյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026