Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում անցկացվելու է Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնությունը

SPORT
Ձեռներեցների ակտիվությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաև Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին իրազեկելու նպատակով անցկացվելու է «Ստարտ-ափերի հայաստանյան առաջնություն» բիզնես մոդելների մրցույթ:
Armenia StartUp Cup 2016 Ազգային առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Առաջարկվող մոդելը պետք է լինի յուրահատուկ գաղափար, որը կներկայացնի բիզնեսի գործունեությունը ստեղծման պահից մինչև գործունեության 5-րդ տարին: 
Այս, ինչպես նաև մրցույթին մասնակցելու այլ մանրամասներ հետաքրքրվողներին ծանոթացնելու նպատակով օգոստոսի 11-ին Գյումրիի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ում կազմակերպվել էր Բաց դռների օր: Նախաձեռնությունը IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայինն է, գործընկերները՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Դիլիջանի համայնքային կենտրոնը և Հայաստանի երիտասարդ բիզնեսմենների միությունը: 
 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախագծի կառավարիչ Սերգեյ Գասպարյանը, Armenia StartUp Cup-ը Հայաստանում անցկացվում է 2012 թվականից, 2014 թվականին առաջին անգամ համաշխարհային Armenia StartUp Cup-ն անցկացվել է Երևանում, իսկ 2015 թվականից սկսած առաջնությունով զբաղվում է IAB Բիզնեսի միջազգային ակադեմիան: 
Այս տարի առաջին անգամ, ընդլայնելով իր սահմանները, նախագիծը իրականացնում է արդեն հայաստանյան առաջնություն մարզերում: «Ծրագիրը հիմա իրականացվելու է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, աշխատում ենք այն իրականացնել նույնիսկ Ստեփանակերտում, քանի որ մարզերում էլ կան երիտասարդներ, ովքեր ունեն գաղափարներ և ուզում են իրենց գաղափարներն իրականացնել, իրենց բիզնեսը հիմնել և ավելի մեծ հաջողությունների հասնել»,- նշեց Սերգեյ Գասպարյանը՝ փաստելով, որ հետաքրքրությունը նախաձեռնության նկատմամբ շատ մեծ է: 
«Միայն Գյումրիում Բաց դռների օր միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել էր 20 մարդ, սակայն 40-ից ավելի մարդ եկավ: Հետաքրքրությունը շատ մեծ է, անշուշտ, դեռ բոլորը չեն աշխատում բիզնես գաղափարների վրա, բայց հուսով եմ երիտասարդությունը կսկսի այդ մտածելակերպով ապրել»,- հավելեց Սերգեյ Գասպարյանը:
Մրցույթին մասնակցության գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ գյուղատնտեսությունից մինչև տեղակատվական տեխնոլոգիաներ: 
Մրցույթին մասնակցելու  հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թ. օգոստոսի 15-ը: Մրցույթն անցկացվելու է փուլային եղանակով: Այն հաղթած լավագույն մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու համաշխարհային StartUp Cup-ին:

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards