Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռիո-2016. Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

SPORT

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը պարտվեց աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: 

Առաջին մրցափուլի միջնամասում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը հաջող պաշտպանվեց եւ միավոր չտվեց մրցակցին: Քիչ անց Միհրանը Շտեֆանեկին դուրս հրեց գորգից եւ վաստակեց մեկ միավոր՝ այդ առավելությունը պահպանելով մինչեւ 30 վայրկյանանոց ընդմիջումը:

Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Հարությունյանը ստացավ հոնքի պատռվածք եւ գոտեմարտը դադարեցվեց մոտ մեկ րոպեով: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ Միհրանին դարձյալ պարտեր նստեցրեին, բայց նա արագ ոտքի կանգնեց, թեեւ Շտեֆանեկը մեկ միավոր վաստակեց: Վերջնամասում Միհրանը շատ ավալի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը զարմանալի էր: Դավոր Շտեֆանեկը հաղթեց վերջինը միավոր վաստակելու շնորհիվ եւ դարձավ Սերբիայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն ըմբշամարտում:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուից, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին: Կիսաեզրափակիչում էլ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը եւս դուրս է եկել եզրափակիչ եւ ոսկե մեդալը կվիճարկի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Սա Հայաստանի երկրորդ արծաթե մեդալն էր Ռիո-2016-ում: Հայաստանի առաջին մեդալն օգոստոսի 15-ին նվաճել էր 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը երկրորդ տեղն էր գրավել 105 կգ քաշային կարգում: Անկախ Հայաստանի պատմության մեջ հայ մարզիկները ծանրամարտում առաջին անգամ են նվաճել արծաթե մեդալ:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 66 կգ

1. Դավոր Շտեֆանեկ (Սերբիա)

2. Միհրան Հարությունյան (Հայաստան)

3. Ռասուլ Չունաեւ (Ադրբեջան), Շմագի Բոլկվաձե (Վրաստան)

NEWS.am Spo

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards