Երկվորյակներն ավելի երկար են ապրում
PHOTOԳիտնականները պարզել են, որ երկվորյակ ունենալը ավելացնում է երկարակյաց լինելու հավանականությունը: Պարզվում է, որ երկվորյակներն ավելի երկար են ապրում, քան այլ մարդիկ:
Ըստ հետազոտողների՝դրա պատճառը կարող է լինել փոքրուց միմյանց հետ ունեցած ուժեղ կապը: Գիտնականները կարծում են, որ երկվորյակ ունենալը նման է ամուսնացած լինելուն, քանի որ այն տալիս է հոգեբանական և առողջական առավելություններ:
Այս մոտ ընկերությունը կարող է օգնել նրանց ազատվել վատ սովորություններից, ավելի քիչ ռիսկի դիմել և, հետևաբար, ավելի երկար ապրել:
Գլխավոր հետազոտող Ուաշինգթոնի համալսարանից Դեյվիդ Շարրոուն ասում է. «Դա առավելություն է, երն դու այդքան մոտ և հարազատ մարդ ունես քո կողքին: Նրանք կարող են նյութական և զգայական աջակցություն ցուցաբերել, ինչն էլ ավելի երկար կյանքի կարող է բերել:»
Հետազոտողներն ուսումնասիրել են Դանիայում 2932 զույգ նույն սեռի երկվորյակների, ովքեր ծնվել էին 1870-ից 1900 թվականները և ապրել 10 տարեկանից ավելի:
Դա նաև ներառում էր այն երկվորյակներին, ովքեր ձևավորվել էին մեկ զիգոտից, որը բաժանվել էր և երկու սաղմեր էին ստեղծել և այն երկվորյակներից, որոնք ձևավորվել էին երկու տարբեր ձվերից:
Հետո գիտնականները համեմատել են նրանց մահվան տարիքները Դանիայի ընդհանուր բնակչության մահվան տարիքների հետ:
Տղամարդկանց մոտ երկվորյակներ ունենալու գլխավոր առավելությունը զգացվել է 40-ից 50 տարեկաններում:
Ռիսկի դիմելու առումով՝ տղամարդկանց համար ավելի օգտակար էր երկվորյակ ունենալը, քանի որ այդպես նրանք ավելի հանգիստ ապրելակերպ էին վարում:
Նրանք պարզել են, որ ընդհանուր բնակչության մեջ տղամարդկանց 84%-ը դեռ կենդանի էին 45 տարեկանում, մինչ 10 երկվորյակներից 9-ն էին ապրում մինչև այդ տարիքը:
Սակայն կանանց համար երկվորյակ ունենալու առավելությունը ի հայտ էր գալիս 60-ից 70 տարեկաններում, քանի որ 10%-ով ավելի շատ երկվորյակներ էին կենդանի, քան միայնակ երեխաներ:
Բժիշկ Շարրոուն ասում է. «Տղամարդիկ հնարավոր է, որ շատ ռիսկի դիմող լինեն, ուստի տղամարդիկ հնարավոր է, որ ավելի շատ կարիք ունենան իրենց պաշտպանող մեկի, տվյալ դեպքում՝ երկվորյակի, ով իրենց հեռու կպահի նման ապրելակերպից:
Կան փաստեր, որ միանման երկվորյակներն իրականում ավելի մոտ են, քան միմյանցից տարբերվող երկվորյակները: Եթե նրանք ավելի նման են, նրանք հնարավոր է, որ ավելի լավ կարողանան կռահել իրենց երկվորյակի կարիքները և հոգ տանեն նրանց մասին:»
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը