Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Վան Գոգի կտրված ականջի իրական պատմությունը

LIFE

Նա հայտնի է որպես խոշտանգված հանճար, ով կտրել է իր սեփական ականջը, սակայն երկու գերմանական պատմաբաններ այժմ պնդում են, որ նկարիչ Վինսենթ վան Գոգը կորցրել է իր ականջը ընկերոջ՝ Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի հետ կռվի ժամանակ:

Վան Գոգի՝ ինքն իրեն վնաս տալու լեգենդար ակտի մասին պաշտոնական տարբերակը հավաստում է, որ հոլանդացի նկարիչը կտրել է իր ձախ ականջի բլթակը խելագարության ժամանակ սուր ածելիով 1888 թ-ի Սուրբ Ծնունդից առաջ իր ընկերոջ՝ Գոգենի հետ վիճելուց հետո:

Ծանր արյունահոսելով՝ Վան Գոգը իր կտրած ականջը փաթաթում է կտորով և քայլում դեպի մոտակա հասարակաց տուն, այնուհետև այն նվիրում է մարմնավաճառներից մեկին, ով տեսնելով նվերը ուշագնաց է լինում :

Հետո նա գնում է տուն՝ քնելու իր արյան մեջ թաթախված անկողնում, որտեղ էլ գրեթե մահվան աստիճան արյունահոսում է, նախքան ոստիկանությունը մարմնավաճառուհու արած հայտարարության միջոցով գտնում է նրան հաջորդ առավոտյան:

Նա անգիտակից վիճակում էր, և անմիջապես նրան հիվանդանոց են տեղափոխում, որտեղ ուշքի գալուց հետո նա ցանկություն է հայտնում տեսնելու իր ընկերոջը՝ Գոգենին, բայց վերջինս մերժում է:

Մի նոր գիրք է հրատարակվել Գերմանիայի համբուրգյան պատմաբաններ Հանս Քոֆմանի և Ռիտա Վիլդեգանսի կողմից, որտեղ նշվում է, որ Վինսենթ վան Գոգը կարող է նաև հորինած լինի այդ պատմությունն իր ընկերոջը պաշտպանելու համար, ով փորձառու սուսերամարտիկ էր և կարող էր թեժ վեճի ժամանակ թրով կտրել Վան Գոգի ականջը:

Պատմաբաններն ասում են, որ իրական վարկածը երբեք հայտնի չի լինի, քանի որ երկուսն էլ լռել են այդ մասին. Գոգենը մեղադրանքից խուսափելու համար, իսկ Վան Գոգը՝  իր ընկերոջը պաշտպանելու, ում նա շատ հավատարիմ էր:

Հանս Քոֆմանը՝  «Pakt-des Schweigens» («Լռության պակտ») գրքի հեղինակներից մեկը, ABC լրատվականին ասել է, որ «պաշտոնական տարբերակը հիմնականում հիմնված է Գոգենի հուշերի վրա: Այն պարունակում է շատ անհամապատասխանություններ, և կան բազմաթիվ ակնարկներ՝ արված արվեստագետների կողմից, որ ճշմարտությունը շատ ավելի բարդ է, քան այն պատմությունը, որ հայտնի է բոլորիս»:

«Մենք նորից ուշադիր  ուսումնասիրեցինք վկաներից վերցրած հետաքննության արդյունքները, երկու արվեստագետների գրած նամակները և եկանք այն եզրակացության, որ Վան Գոգն ահավոր վշտացած էր Գոգենի՝ Փարիզ գնալու ծրագրի պատճառով, այն բանից հետո, երբ նրանք երկուսով անհաջող ժամանակ էին անցկացրել հարավային Ֆրանսիայում գտնվող Արլեսի «Յելոու Հաուսում», որը ծառայում էր որպես ստուդիա:

«1888 թ. դեկտեմբերի 23-ի երեկոյան Վան Գոգի մոտ նյութափոխանակության խախտման նոպա է սկսվում, որի պատճառով նա շատ ագրեսիվ է դառնում, երբ Գոգենն ասում է, որ հեռանում է, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի: Նրանք վիճում են հասարակաց տներից մեկի մոտ, և Վինսենթը հավանաբար հարձակվում է ընկերոջ վրա:  Գոգենը, ցանկանալով պաշտպանվել և ազատվել այդ «գժից», դուրս է հանում զենքն ու պարզում Գոգի վրա, որի արդյունքում էլ կտրում է նրա ձախ ականջը»:

«Մենք հաստատ չգիտենք՝ այդ հարվածը պատահականություն է եղել, թե կանխամտածված փորձ՝ վնասելու Վան Գոգին, բայց այդ ժամանակ մութ է եղել, և մենք կասկածում ենք, որ Գոգենը մտադիր չէր հարվածելու իր ընկերոջը»:

Հաջորդ օրը Գոգենը հեռանում է Արլեսից, և նրանք այլևս չեն հանդիպում իրար:

Դեպքից հետո առաջին նամակում, որ Վան Գոգը գրել է, նա ասում է իր ընկերոջը  «Ես կլռեմ դրա մասին, դու նույպես»: Սա ակնհայտորեն «լռության պակտի» սկիզբն էր:

Տարիներ անց, Գոգենը մի նամակ է գրում մեկ ուրիշ ընկերոջը և Վան Գոգի մասին խոսելիս ասում է . «Կնքված շուրթերով մարդ է, ես չեմ կարող բողոքել նրանից»:

Քոֆմանը նաև մեջ է բերում Վան Գոգի և նրա եղբոր նամակագրությունը, որտեղ նկարիչը ակնարկ է անում այդ գիշերվա դեպքի մասին առանց խախտելու «լռության պակտը». նա գրում է, որ լավ է, որ Գոգենը չունի գնդացիր կամ այլ հրազեն,  որ նա ավելի ուժեղ է  քան ինքը և , որ նրա «զգացմունքներն» ավելի ուժեղ են:

Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation Fellowship