Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկնարկել է շախմատի համաշխարհային 42-րդ oլիմպիադան

SPORT

Բաքվում մեկնարկել է Շախմատի համաշխարհային 42-րդ Օլիմպիադան:  Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 180 հավաքական թիմեր, իսկ կանանց մրցաշարին`140: Օլիմպիադայում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է տղամարդկանց և կանանց պայքարում գրանցված արդյունքները:

Մրցաշարում գործակցով բարձր հավաքականները հիմնականում ապացուցել են իրենց խաղային ավելի բարձր մակարդակը, սակայն գրանցվել են որոշ ուշագրավ և անակնկալ արդյունքներ ևս: Մասնավորապես, առաջին տուրում Բուլղարիայի ուժեղ հավաքականը, որի կազմում հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը, չկարողացավ առավելության հասնել Սուդանի հավաքականի նկատմամբ. մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Անակնկալ կարելի է համարել նաև 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի հաղթանակը Նորվեգիայի նկատմամբ, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն կարողացավ ոչ-ոքի խաղալ Կարլսենի հետ, իսկ Բոգդան-Դանիել Դեաչը հաղթեց Տարի Արյանին և միավոր պարգևեց Ռումինիային

Տղամարդկանց մյուս բոլոր առաջատար հավաքականները առաջին երեք տուրերում հաղթել են իրենց մրցակիցներին: Խաղացված երեք տուրից հետո 16 հավաքական թիմեր վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում առաջատար հավաքականներն արդեն մրցելու են միմյանց դեմ:  Մասնավորապես տեղի կունենա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը. Ռուսաստանը կմրցի Ուկրաինայի դեմ: Չեմպիոնի կոչման հավակնորդներից Միացյալ Նահանգների հավաքականի մրցակիցը կլինի Չեխիան, իսկ գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Իտլիայի ընտրանին:

Կանանց մրցաշարում նույնպես կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Վերջին երեք օլիմպիադաների հաղթող Ռուսաստանի կանանց հավաքականը տարել է երեք հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երեք հաղթանակ է տոնել նաև չեմպիոնության հավակնորդ Ուկրաինայի կանանց ընտրանին, իսկ ահա հաղթողի կոչման մյուս երկու հավակնորդները` Չինաստանը և Վրաստանը, ունեն միավորային կորուստներ: Վրաստանի կանանց հավաքականը երկրորդ տուրում անսպասելիորեն զիջեց Ֆիլիպինների կանանց թիմին, իսկ Չինաստանը, որի կազմում հանդես է գալիս կանանց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, ոչ-ոքի խաղաց Վիետնամի հավաքականի հետ: Կանանց մրցաշարում առանց թիմային միավորների կորստի են ընթանում 13 հավաքական թիմեր: 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards