Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը…

ANALYSIS

Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել ժողովուրդների, որոնց, իրավամբ, կարելի է համաշխարհային ազգ համարել. դրանցից մեկն, անկասկած, հայ ժողովուրդն է: Աշխարհում դժվար թե գտնվի երկիր, որտեղ հայկական համայնք չլինի:Թե որքան հսկայական է հայկական սփյուռքի նշանակությունն ու ամեն մի սփյուռքահայ անհատի արժեքը հայրենիքի համար, առանձնակի բացատրությունների կարիք չի զգում. սփյուռքն ու Հայաստանը մեկ ընդհանուր օրգանիզմ են, և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ, պարզապես, չի կարող: Ստացվել է այնպես, սակայն, որ փոխանակ Հայաստան պետությունը Սփյուռքի համար այս փորձություններով լի ժամանակաշրջանում դառնա իսկական պատվար, չինովնիկները դեռ մի բան էլ իրենք են պահանջատերի դերում հանդես գալիս՝ առանց իրենք իրենց հարցնելու՝ մենք ի՞նչ ենք արել ՀՀ–ից դուրս ապրող հայության համար:

Բարեբախտաբար, մեր իրականությունում կան մարդիկ, ազգային բարերարներ, որ միանգամայն այլ գաղափարների կրող են ու չեն վարանում հարկ եղած դեպքում ձեռք մեկնել դրսի հայերին։ Ամենավառ օրինակը Գագիկ Ծառուկյանն է՝ մեր ժամանակների մեծագույն բարերարներից մեկը, ով հայտնի է իր բարեգործություններով թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա բազմիցս է ապացուցել սեփական նվիրվածությունը ազգային գաղափարներին ու համամարդկային արժեքներին: Հայտնի է, որ սփյուռքի առաջ ներկայումս ծառացած ամենամեծ գերխնդիրը չձուլվելն է, հայկական ինքնության պահպանումը: Խնդիրը ոչ միայն արդիական է արևմտյան աշխարհում հանգրվանած հայերի համար, այլև՝ մերձավորարևելյան տարածաշրջանի հայության համար ևս։ Սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթություն ստանալու խնդիրն այլևս օրհասական է: Դեռ անցած տարի աշխատանքային այց կատարելով Լիբանան՝ աշխարհում երբեմնի ամենածաղկուն հայ գաղթօջախներից մեկն ունեցող երկիր, Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել ազգանվեր ու ազգապահպան մի ձեռնարկի, որով նախատեսվում է ամեն տարի թվով 20 հայ երիտասարդների բերել հայրենիք ու հոգալ նրանց ուսման ծախսերը, որի բուն նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու հայապահպանության գործին նպաստելն է (ի դեպ՝ հենց այդ ժամանակ էր նաև, որ Ծառուկյանը 500 հազ. դոլար գումար էր նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, որ անգնահատելի դեր ունի հայապահպանության գործում)։

Եվ ահա երիտասարդներն արդեն հայրենիքում են՝ տեղի բուհերում կրթվելու ու իրենց նպաստը բերելու Հայրենիքի ու սփյուռքի հզորացման գործում: Իսկ սա նշանակում է, որ Ծառուկյանն անում է այն, ինչից վաղուց հրաժարվել է պետությունը. սեփական միջոցներն է ներդնում սփյուռքի երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակաության նվիրական գործում՝ մի բան, որի քաղցր պտուղները դեռ հետո ենք քաղելու…

Անկասկած Հայրենիք-Սփյուռք կապի պահպանման ու ամրապնդման հարցում պակաս դեր չունի Հայաստանի կողմից դրսի հայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը. եթե սփյուռքահայը զգա, որ սեփական հայրենիքում գնահատված է ու սիրված, երբեք երես չի թեքի նրանից, կկապվի նրա հետ հավետ՝ դառնալով ամուր խարիսխ փոթորկահույզ այս աշխարհում։ Ծառուկյանի՝ լիբանանահայ երիտասարդներին Հայաստան բերելու ու այստեղ նրանց ուսման հարցը լուծելու բուն նպատակը հենց դա է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome