Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Կարմի՞ր, թե՞ սև

ANALYSIS
Վերտառության մեջ առկա անվանումով խաղ կա, որը չէր խանգարի մեր շատ քաղաքական գործիչների խաղալ: Այն յուրատեսակ մտավարժանք է ու նաև խաբելու արվեստի հմտությունների յուրացում: Բայց այս հոդվածում խնդիր չենք դրել անդրադառնալ այդ խաղի նկարագրին և դրա մանրամասներին: Պարզապես այն, ինչ կատարվում է այսօր մեր քաղաքական դաշտում, շատ նման է սկսնակ մաֆիա խաղացողների սիրողական մակարդակին:
 
Ցավալին հատկապես այն հանգամանքն է, որ այդ ամենը կատարվում է ոչ թե իշխանության դաշտում, այլ ընդդիմության: Իշխանության հետ ամեն ինչ պարզ է: Նրանք ուզուրպացրել են կյանքի բոլոր ոլորտները: Մի իմաստուն մարդ մոտավորապես արտահայտել է այն միտքը, թե պետք չէ պայքարել քրեական իշխանության դեմ, այն օրերից մի օր կինքնահոշոտվի: Ու մեզանում կարծես այդ միտումը նկատվում է: Ի վերջո, կենդանական աշխարհում, եթե գազաններն այլևս որս չեն ունենում, սկսում են հոշոտել միմյանց:
 
Բայց այլ բոլորովին այլ է խնդիրը հենց ընդդիմության դաշտում: Մի որոշակի փուլում այստեղ կարծես ամեն ինչ նորմալ էր ու հստակ, դա այն ժամանակ էր, երբ կար ԱԽՔ, կար այդ նույնի համախտանիշ, կար հորինովի ԲՀԿ, կար «Բարև կարմիր արև» և այլն: Սակայն բոլորովին այլ է հիմա: Բոլոր զարգացած երկրներում ու կայացած քաղաքական համակարգերում ընդդիմության հիմնական գործառույթն իշխանությանը հակակշռելն է, դրա բացերը ցույց տալը, ի վերջո, հանգամանքների հաջող դասավորվելու պարագայում իշխանության գալը: Սակայն, կարծես, հայկական քաղաքական դաշտի որոշ ընդդիմադիրներ այս պարզագույն տրամաբանությանը չեն տիրապետում:
 
Նրանք ավելի շատ զբաղված են սեփական դաշտում թշնամիներ ման գալով, քան իշխանության դեմ պայքարելով, ինչն էլ ի վերջո դառնում է դոնքիշոտության նման մի բան:
 
Հասարակությունը լավագույն լակմուսն է: Այս հասարակությունն արդեն շատ բան է տեսել կեղծ ընդդիմադիրներին իրականից տարբերելու համար: Սնկի պես աճող կուսակցությունների թիվը խորհրդարանական ընտրություններից առաջ խիստ տրամաբանական է: Իշխանությունը փորձում է ընդդիմության փշրանքները վերջնականապես ջախջախել՝ անգամ լուսանցքում տեղ չհատկացնելով: Իմ նախկին հոդվածներից մեկում գրել էի, որ հայկական պետականության մեծագույն ողբերգություններից մեկն էլ ուժեղ ընդդիմության բացակայությունն է: Այս համատեքստում առնվազն տարօրինակ է մաֆիա խաղի մեկ այլ կանոնի խախտումը: Երբ սևերը գիշերը վրիպում են և որևէ կարմիրի չեն հեռացնում, դա ձեռնտու է կարմիրներին, քանի որ հնարավորություն է տալիս կարմիրների առաջնորդին որևէ սև մեկ ևս բացահայտելու:
 
Հաջորդ ցերեկը, եթե որևէ մեկը խաղից հեռացնելու թեկնածություն է դնում, ապա մեխանիկորեն սևանում է, քանի որ փորձում է ուղղել սևերի գիշերային սխալը: Սա շատ պարզագույն տրամաբանություն է, որը պետք է գիտակցի իրեն լուրջ և կայացած համարող ցանկացած քաղաքական գործիչ: Բայց արի ու տես, որ մեզանում չգիտակցված կարմիրներն ավելի շատ են: Սա կարող է խոսել երկու բանի մասին՝ կա՛մ այդ կարմիրները չունեն բավականաչափ փորձառություն և զբաղված են տարրական պոպուլիզմով, կա՛մ գուցե լա՞վ սև են:
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome