Yerevan, 24.August.2026,
00
:
00
BREAKING


6 սկանդալային ֆիլմեր, որոնց հերոսներն իսկապես սեքսով են զբաղվել նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)

LIFE

Սովորաբար ֆիլմերում սեքսուալ ակտերի տեսարանները բեմադրվում են, կամ էլ ներգրավվում են կրկնորդներ, սակայն կան որոշ ֆիլմեր, որոնք, չլինելով պոռնոգրաֆիկ բնույթի և նույնիսկ մասնակցելով հռչակավոր կինոփառատոնների, այնուամենայնիվ, պարունակում են տեսարաններ, որտեղ հերոսներն իսկապես սեքսով են զբաղվում:

Ձեզ ենք ներկայացնում 6 այդպիսի սկանդալային ֆիլմեր, որոնք ժամանակին մեծ աղմուկ են բարձրացրել:

1. «Բոսորագույն ճագարը»

Վինսենտ Գալոյի այս ֆիլմին ժամանակին սկանդալայնություն հաղորդեց երկարատև ու իսկական օրալ սեքսի տեսարանը՝ Քլոե Սևինյիի մասնակցությամբ: Ֆիլմում այն մատուցված է որպես Գալոյի հերոսի վառ հիշողություն ու կսկիծ իրեն թողած աղջկա հանդեպ: 2003 թվականի Կաննի կինոփառատոնին՝ ֆիլմի պրեմիերայի ժամանակ, Գալոն անգամ ստիպված էր հանդիսատեսի սուլոցների ու գվվոցների ներքո ներողություն խնդրել այդ դրվագի համար, բայց 12 տարի անց Գասպար Նոեի ոչ պակաս անկեղծ «Սերը» ֆիլմը հոտնկայս ծափահարություներով ընդունվեց: Ի դեպ, նկարահանումների ժամանակ Վինսենտ Գալոն ու Քլոե Սևինյին իրոք հանդիպում էին:

2. «9 երգեր»

Մայքլ Ուինտեբոթոմի նկարահանած երաժշտական ու զգացմունքային սիրո պատմությունը ևս անմասն չի մնացել իսկական սեռական ակտերի տեսարաններից: Իսկական սիրահարվածության ռոմանտիկան այստեղ մատուցվում է երկու հիմնական բաղադրիչների տեսքով՝ ֆիզիկական մտերմության ու երաժշտության: Գլխավոր հերոսները՝ Անտարկտիդան ուսումնասիրող Մետն ու ուսանողուհի Լիզան, ծանոթանում են ռոք համերգի ժամանակ: Ռոքի մեղեդայնությունն ուղեկցում է նրանց հարաբերություններին սիրո ծնունդից մինչև բաժանում, որը տեղի է ունենում, երբ Լիզան ստիպված է անսպասելիորեն հեռանալ, իսկ Մետը, չգիտես ինչու, չի գնում նրա հետ: Դերասան Կիրան Օ՛Բրայենը համարձակվեց այս չափազանց անկեղծ ֆիլմում նկարահանվել՝ արդեն ունենալով բավականին պատկառելի դերասանական փորձ, մինչդեռ նրա զուգընկերուհու՝ Մարգո Ստիլիի համար ֆիլմը դեբյուտային էր և դարձավ ուղեգիր դեպի մեծ կինոյի աշխարհ:

3. «Shortbus ակումբ»

Ջոն Քեմերոն Միտչելի այս կատակերգական պոռնոգրաֆիկ մելոդրամայում ամեն ինչ իրական է: Սյուժեի հիմքում ընկած են երիտասարդ սեքսոլոգ Սոֆիի դեգերումները նյույորքյան անդերգրաունդային մշակույթի ընդերքներում: Հերոսուհին ընկղմվում է ոչ միայն ժամանակակից երաժշտության ու արվեստի մեջ, այլև առանց նախապատմության ու ամոթի սեքսի աշխարհ: «Shortbus» ակումբ գալիս են միայն ընտրյալները: Այն հարմարավետ տեղ է, որտեղ քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կաս՝ անտեսելով քո սեքսուալ նախասիրություններն ու բարդույթները: Ճակատագրի հեգնանքով Սոֆին, լինելով սեքսոլոգ, ինքն է տառապում նրանից, որ չի կարողանում օրգազմ զգալ: Ակումբում նա ծանոթանում է հոմոսեքսուալիստ Ջեյմսի հետ ու իմանում է նրա սեռական կյանքի բոլոր մանրամասների մասին, նույնիսկ՝ ֆիզիոլոգիական:

4. «Հիմարները»

Լարս Ֆոն Թրիերն, անկասկած, այն ռեժիսորներից է, ով երբեք չի ծածկի մերկությունը կադրում ու չի փորձի համոզել, որ երեխաներին կաղամբի մեջ են գտնում: «Հակաքրիստոս» և «Նիմֆոմանուհին» ֆիլմերում բազմաթիվ տեսարաններ կան, որոնցում Շարլոտա Գենսբուրի, Ուիլյամ Դեֆոյի, Շայա Լաբաֆի ու այլ դերասանների հերոսները սեռական ակտով են զբաղվում, բայց ռեժիսորը նրանց փոխարինում էր կրկնորդներով ինտիմ տեսարաններում: Իսկ այ ռեժիսորի վաղ գործերից մեկում՝ «Հիմարները» ֆիլմում, հենց գլխավոր դերակատարներն են սեռական օրգաններն ի ցույց դնում տեսախցիկների առջև և անգամ մասնակցում են խմբակային սեքսի իսկական տեսարանի:

5. «Ռոմանս X»

Ֆեմինիստ Կատրին Բրեյան դիմում է սեքսուալ խաղերի մանրամասն ցուցադրության ոչ թե հանուն կինոդիտողների սիրո, այլ որպեսզի հաստատի այն գաղափարը, որ բարդ ցանկություններ ունեցող կնոջը շատ դժվար է ապրել այս աշխարհում՝ համեմատած գիշատիչ-տղամարդու հետ: Այս ֆիլմը երիտասարդ ուսուցչուհի Մարիի սեքսուալ ապրումների պատմություն է: Նրա սիրեցյալ Փոլը գեղեցիկ էգոիստ է, ով աշխատում է մոդելային բիզնեսում: Նա քնում է Մարիի հետ նույն անկողնում, բայց հրաժարվում է սիրով զբաղվել նրա հետ: Այս էրոտիկ անտարբերությունը մղում է Մարիին մի շարք խելահեղ քայլերի։ Կատրին Բրեյայի օբյեկտիվում տեսնում ենք իսկական մաստուրբացիա, ֆելյացիա, նույնիսկ ծննդաբերություն: Մի խոսքով՝ ամեն ինչ, բացի ամենասովորական սեռական ակտից: Ֆիլմը կարող է շոկի ենթարկել, բայց միևնույն ժամանակ ստիպում է տարբեր սեռերի ներկայացուցիչներին մտորել կանանց և տղամարդկանց տարբեր էությունների մասին:

6. «Ինտիմ»

Պատրիս Շերոյի այս ֆիլմը, որը 2000 թվականին ստացել է բեռլինյան կինոփառատոնի Գրան Պրին, պատմում է երկու գրեթե անոնիմ սիրեկանների մասին: Մարկ Ռայլենդսի ու Քերի Ֆոքսի հերոսները հանդիպում են շաբաթը մեկ անգամ և, առանց ավելորդ խոսքերի, արագ ու անսահման մեխանիկական սեքսով են զբաղվում: Նա գրեթե ոչինչի չգիտի իր սիրուհու մասին, իսկ սիրուհին չի հետաքրքրվում նրա կյանքով: Մի օր՝ նրանց հերթական հանդիպման օրը, սիրուհին չի գալիս, ու միայն այստեղ է հանդիսատեսի առջև բացվում միայնության այն խոր անդունդը, որի մեջ ընկղմված են այս պատմության հերոսները:

Աղբյուր՝ Դեսից-դենից

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds