Ուրիխանյան «ֆորեվըր»
ANALYSISԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շարունակում է մնալ իր ռեպերտուարի մեջ: Հիմա էլ պարզվում է՝ երիտասարդ խորհրդարանականը փոշմանել է և վայր չի դնում մանդատը: Անշուշտ, նման որոշման համար ոչ ոք չի կարող մեղադրել Ուրիխանյանին անսկզբունքայնության մեջ, քանի որ ԱԺ կանոնակարգով հստակ սահմանված է 15-օրյա ժամանակահատված, որի ընթացքում պատգամավորը կարող է փոխել իր որոշումը: Այստեղ, բնականաբար, ասելիք չկա:
Առավել հետաքրքիր էր Ուրիխանյանի տարածած հայտարարությունը՝ կապված իր մտադրությունը փոխելու հետ, որը հագեցած էր խորը գեղարվեստականությամբ: Հայտարարության մեջ պատգամավորը նշում է, թե հազարավոր քաղաքացիների բաց նամակների ու նաև Ազգային ժողովում տասնյակ գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում է որոշել շարունակել իր խորհրդարանական, իրավապաշտպան ու օրենսդրական աշխատանքը: Ըստ էության, որոշումը պատգամավորի անձնական գործն է, մյուս կողմից՝ նրա ներկայությունը խորհրդարանում մի շարք մտավախություններ է առաջացնում:
Նախ՝ խիստ մտահոգիչ է Էդուարդ Շարմազանովի աշխատանքային գործունեությունը ԱԺ-ում, քանի որ ընդամենը օրեր առաջ Ուրիխանյանը խոստանում էր բառացի նրա կյանքը դժոխք դարձնել: Ոչ պակաս մտահոգիչ է նաև Ազգային ժողովի ամբիոնի վարկանիշը, որը Ուրիխանյանն օգտագործում էր տղայական հարաբերություններ պարզելու և հայհոյանքների համար: Եթե հենց նման գործունեության համար են Ուրիխանյանի գործընկերները նրան խորհուրդ տվել շարունակել աշխատանքը ԱԺ-ում, ապա կասկածներ են առաջանում, որ Ազգային ժողովում Ուրիխանյանից բացի կան երեսփոխաններ, որոնք նույնպես ցանկանում են Շարմազանովի կյանքը դժոխք դարձնել և ԱԺ ամբիոնն օգտագործել հրապարակային հայհոյանքների համար:
Նման պայմաններում Էդուարդ Շարմազանովին մնում է հրապարակավ հայտարարել, որ իր հետ բան պատահելու միակ պատասխանատուն Ուրիխանյանն է:
Հ.Գ. 1. Ի դեպ, նշենք , որ Շարմազանովը հայտնի հայտարարության կապակցությամբ նշել էր, որ որևէ մեկն իր կյանքը չի կարող դժոխք դարձնել:
Հ.Գ. 2. Գուցե անհրաժեշտություն կա Ուրիխանյանին հուշել, որ թերևս հազարավոր քաղաքացիների բաց նամակները գրել են իր մի քանի կողմնակիցների կողմից բացված սոցիալական ցանցերի ֆեյք օգտատերերը: Սա պետք է պարզել, քանի որ երիտասարդ խորհրդարանականի մոտ թյուր պատկերացում է ձևավորվում սեփական անձի կարևորության նկատմամբ։
Աղասի Մարգարյան
Pressmedia.am վերլուծաբան
1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



