Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


««Ռեստարտ 2020»-ում անսպասելի զարգացումներ են սպասվում». Ռուբեն Արամյանը՝ նախագիծը կրկնօրինակելու և նոր կերպարների մասին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը «ATV» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիան, որը մեծ ռեյթինգ ունեցավ։ Առաջին սերիայից հետո, սակայն, մի շարք հարցեր առաջացան՝ նախ բուռն քննարկվեց, որ սա կրկնօրինակում է, երկրորդ՝ հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս և այլ հարցերի մասին BlogNews-ը խոսել է նախագծի մտահղացման հեղինակ, «ATV» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հետ։

-Ռուբեն, «Ռեստարտ 2020» նախագծի առաջին սերիայի վարկանիշը գերազանցեց երկուշաբթի օրը Երևանում ցուցադրված բոլոր նախագծերի վարկանիշը: Ձեզ համար կանխատեսելի՞ էր այս արդյունքը։

-Մենք ամառվանից սկսել էինք այս նախագծի գովազդային արշավը,  PR-ի համար նախատեսաված մեր բոլոր լծակներն օգտագործել էինք, թեման էլ  նոր էր ու բավականին հետաքրքիր հայկական հեռուստաշուկայի համար, դրա համար կանխատեսելի էր այսպիսի արդյունքը։ Տվյալները շատ հաճելի, բայց սպասելի էին։

-Մկոյի՝ մինչ այս ունեցած հեռուստատեսային դադարը որքանո՞վ ազդեց ռեյթինգի վրա։

Կարծում եմ՝ դա էլ որոշակի ազդեցություն ունեցավ։ Նա բացառիկ դեմք է հայկական հեռուստատեսության պատմության մեջ։ Նրա ցանկացած նախագիծ, ֆիլմ, ներկայացում սպասված է լսարանի կողմից։  Մկոն բացառիկ տաղանդի տեր է, միշտ նոր ասելիք ունի։ Սովորաբար ռեժիսորն է աշխատում դերասանի հետ, բայց եթե նույնիսկ ռեժիսորը չի գտնում կերպարի առանձնահատկությունները, Մկոն  կարողանում է կերպարի մեջ գտնել էնպիսի մի բան, որ միանգամից սիրվի։

Սա ռիսկային նախագիծ էր, քանի որ ժանրը նոր էր հայկական հեռուստաշուկայում և կարող էր չընդունվել։ Մենք գնացինք այդ ռիսկին, որովհետև Մկոն համաձայնեց մասնակցել պրոյեկտին։ Շատ տաղանդավոր դերասաններ կան, սակայն  մեր համոզմամբ՝ հայկական մեդիադաշտում ամենալավը նա կարող էր մարմնավորել այդ կերպարը, միայն Մկոյի  խաղալու դեպքում կարող էր հաջողություն լինել։ Եթե նա մերժեր առաջարկը, նախագիծը չէր կայանա։

Նաև՝ ունենք շատ լավ սցենարիստներ՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, ովքեր հումորի յուրօրինակ զգացողություն ունեն։ Իրենց գրած սցենարները մի քիչ տարբերվում են, երևի դա կախված է նրանից, որ իրենք «КВН»–ի դպրոցը չեն անցել։ Չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՝ վատ, բայց տարբերվող է։

 

-Այս ցուցանիշը նաև շատ պարտավորեցնող է, քանի որ պետք է կարողանաք պահել հետաքրքրությունը։ Ի՞նչ եք անում հեռուստադիտողների ուշադրությունը չկորցնելու համար։

-Այս նախագիծը ստեղծելիս վարկանիշն առաջին որոշիչ գործոնը չի եղել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում վարկանիշը շատ գրագետ չափվում է միջազգային կազմակերպության կողմից։ Առավել քան հստակ են կանխատեսումներն, թե որ պարամետրերի դեպքում ինչ նախագիծ է պետք անել, որ հեռուստալսարանը դիտի։ Եթե մեզ համար առաջնայինը լիներ վարկանիշը, տաղավար կսարքեինք և ստանդարտ սիթքոմ կանեինք, որի ձևաչափը հեռուստադիտողն արդեն ընկալել է։ Վստահ եմ՝ Մկոն կրկին կփայլեր այդ նախագծում, իսկ մեզ համար ավելի հեշտ կլիներ։ Սակայն մենք որոշեցինք նոր ճանապարհ անցնել։ Միգուցե հետագայում շատանան նախագծերը, որոնք նման չեն մինչ այս հեռարձակված ծրագրերին։

-Առաջին սերիան մեզ տանում է դեպի մանկական հիշողություններ, չարաճճիություններ, սակայն ակնհայտ է, որ դա չի կարող լինել դրամեդիի հիմանական գիծը։  Լսարանի համար մի փոքր անհասկանալի էր՝ հետո ի՞նչ է լինելու։ Փակագծեր կբացե՞ք։

-Մենք էլ էինք մտածում մանկական է, դրա համար անոնսում երեխաներին հարցրեցինք՝ ինչ կանեիք, եթե մենակ մնայիք։ Իրականում 2 ժամ խոսել ենք երեխաների հետ, սակայն  մի մասն է ներառվել  անոնսում, կան պատասխաններ, որոնք պահել ենք երկրորդ եթերաշրջանի համար։)

Հեռուստադիտողը տեսնելու է էնպիսի իրավիճակներ, որոնք ոչ մի նախագծում դեռևս չի եղել։ Գրեթե ամեն սերիայում այնպիսի  անակնակալ է լինում, որը փոխում է զարգացումների ընթացքը։ Մենք դա հատուկ չենք ներառում անոնսում, հնարավորինս քիչ ինֆորմացիա ենք տալիս, թե ինչ է լինելու, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ գրեթե ամեն սերիայում լինելու են անականկալներ, որոնք, կարծում եմ, շատ կուրախացնեն և կզարմացնեն հեռուստադիտողներին։  Այստեղ պատմության  զարգացման ռիթմը պահելու է նախ՝ մարդկային  փոխհարաբերությունը, հետո միայն ծիծաղելի լինելը։ Կարելի է ասել՝ կատակներն ուղղակի համալրում են պատմությունը։

Առաջին սերիան մի քիչ դժվարամարս էր, քանի որ ծիծաղելի մասերը քիչ էին, ավելի շատ ուզում էինք ցույց տալ դատարկությունը, կես ժամվա ընթացքում փորձել էինք ներկայացնել՝ ինչ է հերոսն արել 6 ամսվա ընթացքում։  Այդ պատմության մեջ մտնելուց,  Անդրանիկի տիեզերքը «մարսելուց» հետո  հեշտ կլինի նայել մնացած սերիաները։ Երկրորդ սերիայից սկսած շատ մեծ անակնկալներ կան։ Վստահ եմ՝ չենք հիասթափեցնի։

-Նոր կերպարներ կլինե՞ն։

-Բնականաբար, մենք չէինք պատրաստվում 24 սերիա միայն Մկրտիչ Արզումանյանին ցույց տալ։ Պարզապես հետաքրքրությունը գրգռելու համար մարդկանց չէինք պատմում, որ կերպարեր են ավելանալու։ Հիմա էլ չենք անոնսելու, թե ովքեր են խաղում այս նախագծում, սակայն գրեթե ամեն սերիայում նոր մարդ է լինելու։

-Նոր դերասանները գալիս են և մնո՞ւմ, թե՞ ամեն սերիայում մի կերպար է հայտնվում։

-Դա սցենարային գաղտնիք է, եթե բացահայտեմ, անակնկալը կփչացնեմ։ Ամեն դեպքում ասեմ, որ ամեն սերիայում էնպիսի բան է լինելու, որն անսպասելի է և, կարծում եմ, նման կերպով դեռ չի եղել Հայաստանում մինչ այժմ նկարահանված այլ նախագծերում։

-Նմանատիպ նախագծեր արևմտյան շուկայում եղել են։ Առաջին սերիայի ցուցադրությունից հետո համացանցում լայն քննարկում եղավ, որ սա  կրկնօրինակում է։  Ի՞նչ չափով և ի՞նչ նախագծերից եք օգտվել։

-Շատ լավ է, որ  մեր հեռուստադիտողները ծանոթ են արևմտյան նախագծերին։ Իրականում կրկնօրինակում բառն այստեղ տեղին չէ։ Արևմտյան մշակույթում հետապոկալիպտիկ  ժանրը ամանածեծվածներից է։ Այսինքն՝ նրանք տվել են գրեթե բոլոր տեսակի սյուժետային զարգացումները, որ կարող էին լինել։ Շատ դժվար է էստեղ նոր բան անել։ Դրա համար երկար տարիների աշխատանք է պետք, իսկ հեռուստատեսությունն ավելի արագ  է կոնտենտ պատրաստում։ Սակայն սա չի նշանակում, որ մենք արտագրել ենք ամերիկյան տարբերակից։ Իրականում սցենարը գրելիս մենք ուսումնասիրել ենք ովքե՞ր են սա անում արևմտյան շուկայում, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը Փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Արևմտյան երկրներում հետապոկալիպտիկ ֆիլմերն ու սերիալները տարբեր ժանրերի են՝ սարսափ, կոմեդիա, դրամա:  Մենք ամենաշատը ոգեշնչվել ենք «Աշխարհի վերջին մարդը» նախագծից, որտեղից վերցրել ենք մի քանի սյուժետային գիծ, սակայն  պետք չէ կարծել, որ մեր պատմությունը զարգանալու է իրենց պես։ Առաջին, երկրորդ սերիաներում միգուցե նմանություն լինի, սակայն մենք սցենարը զարգացել ենք հայկական առանձնահատկութայուններով։ Օրինակ՝ իրենց կատակներն ուրիշ են, մերը՝ ուրիշ, որովհետև մեր կարծիքով՝ իրենց  կատակները «18+» են և գռեհիկ կընկալվեն մեր հեռուստադիտողների  համար կամ ծիծաղելի չեն լինի։ Մեր լսարանը տարբերվում է իր մենթալիտետով։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another